Նորություններ
Սամբոյի միջազգային հուշամրցաշարը մեկնարկեց
Սամբոյի միջազգային հուշամրցաշարը մեկնարկեց Օգոստոսի 3-ին մեկնարկեց ԽՍՀՄ կրկնակի հերոս, լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանի 100 ամյակին նվիրված սամբոյի պատանեկան միջազգային 4-րդ հուշամրցաշարը՝ մասնակցությամբ Վրաստանի, Լիտվայի, Հունաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի, ԼՂՀ-ի, Հայաստանի պատանի մարզիկների:
Այսօր՝ օգոստոսի 2-ին ժամը 18:00 «Աշխատանք» մարզապալատում կկայանա մարզիկների կշռվելու գործընթացը, մրցավարական հանձնաժողովի նիստ և վիճակահանություն: ժ 10:00-ից 13:30-ը կայացան նախնական գոտեմարտեր՝ տղաների և աղջիկների հինգական քաշային կարգերում, որից հետո՝ ժ. 14:00 մասնակիցներն ու հյուրերը ՀՀ ՊՆ փողային նվագախմբի ու պատվոպահակախմբի ուղեկցությամբ ծաղիկներ դրեցին Նելսոն Ստեփանյանի հուշարձանին: ժ. 18:00 տեղի կունենա բացման հանդիսությունը, որին կհաջորդեն եզրափակիչ գոտեմարտերը: Օգոստոսի 4-ին, ժ. 10-ից մրցումները կշարունակվեն: Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխան կարգի մեդալներով, գավաթներով, պատվոգրերով: Մրցաշարն այս տարի անցկացվում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հովանու ներքո