Նորություններ
Տասը լավագույնից երկուսը սամբիստ են
Սիրով տեղեկացնում ենք, որ 2017 թվականի մարզիկների լավագույն տասնյակում՝ շնորհիվ հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության և հանրության կողմից ուղարկված SMS հաղորդագրությունների, ընդգրկվեցին նաև Սամբոյի 2017թ. աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանն ու Աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի փոխչեմպիոն Գրիգոր Մխիթարյանը, ինչը՝ սամբո մարզաձևի երկրպագուների, մարզիկների ու մարզիչների համար չափազանց ուրախալի և հաճելի է:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում բոլոր քվեարկողներին՝ մեր տղաների հաղթանակը գնահատելու և կարևորելու համար:
Հիշեցնենք, որ հայ սամբիստները 2017թ. աշխարհի և եվրոպայի պատանեկան, երիտասարդական, մեծահասակների առաջնություններում ու Աշխարհի սուպերգավաթի խաղարկությունում նվաճել են 44 մեդալ, որից 8 ոսկի, 11 արծաթ, 25բրոնզ:
Շնորհավոր Նոր տարի