Նորություններ
Բայկալի գավաթից՝ երկու մեդալ
Սեպտեմբերի 1-ից 4-ը Իրկուտսկում անցկացված ,,Բայկալի գավաթ,, մարտական սամբոյի երկրորդ միջազգային մրցաշարին, որը նվիրված էր սամբո մարզաձևի ստեղծման 80 ամյակին, Հայաստանը ներկայացնող երեք մարզիկից երկուսը հասան հաջողության.
82 կգ քաշային կարգում հանդես եկող Հակոբ Օրդյանը զբաղեցրեց 3-րդ, իսկ 100 կգ քաշային Սահակ Պետրոսյանը 2-րդ հորիզոնականը: