Նորություններ
Երեք մեդալ՝ Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարից
Սեպտեմբերի 7-ից 9-ը Թբիլիսիում անցկացվեց անցկացվեց աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Վրաստանի սամբոյի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արչիլ Չոխելու հիշատակին նվիրված միջազգային հուշամրցաշարը, որը աշխարհի առաջնությունից առաջ հիանալի է հնարավորություն էր մարզիկների համար՝ ուժերը չափելու, հնարավորություններն ստուգելու, հնարավոր մրցակիցների հետ ծանոթանալու համար:
Մրզումների առաջին օրը՝ սեպտեմբերի 8-ին, մրցագորգ մտած մեր երկու մարզիկներն էլ՝ 62 կգ քաշային Գոռ Մայիլյանն ու 90 կգ քաշային Էդիկ Պետրոսյանը արժանացան բրոնզե մեդալի:
Երկրորդ օրը, դարձյալ բրոնզե մեդալ նվաճեց 82 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Գրիգորյանը: