Նորություններ
Մեկնարկում է Սամբոյի աշխարհի առաջնությունը
Նոյեմբերի 8-ից 12-ը Բուխարեստում կանցկացվի Սամբոյի աշխարհի 2018թ. առաջնությունը: Ըստ նախնական հայտերի «Sala Polivalenta» մարզապալատի գորգ դուրս կգա 77 երկիր ներկայացնող 720 մարզիկ: Ընդհանուր առմամբ խաղարկվելու է մեդալների 27 հավաքածու՝ տղամարդկանց մարզական և մարտական, կանանց՝ մարզական 9-ական քաշային կարգերի համար:
Հետաքրքրական է, որ հաղթողներն ու մրցանակակիրները կստանան նաև դրամական պարգևներ. Ոսկե մեդալի համար՝ 3000, արծաթե՝ 2000, բրոնզե՝ 1500 ԱՄՆ դոլար:
Առաջնության խորհրդանիշը գորշ գայլն է. ըստ Ստրաբոնի, ռումինների նախնիք՝ դակերը, իրենց այդպես էին կոչում Daoi:
Ռումինիայի մայրաքաղաք է մեկնում նաև Հայաստանի սամբոյի ազգային հավաքականը:
Կանանց առաջնությունում հանդես կգան Ասյա Լալազարյանը 48 կգ և Աննա Մկրտչյանը +80 կգ քաշային կարգում:
Տղամարդկանց մարզական սամբոյի առաջնությունում կունենանք 7 մասնակից.
Կիրակոսյան Տիգրան -52 կգ
Մանուկյան Մաքսիմ -57 կգ
Նիազյան Արման -62 կգ
Մանուկյան Ռաֆիկ -68 կգ
Ղազարյան Արսեն -74 կգ
Գրիգորյան Դավիթ -82 կգ
Սահակյան Գրիգոր -90 կգ
Եվս հինգ մարզիկ ուժերը կչափեն մարտական սամբո դասում.
Մխիթարյան Գրիգոր -52 կգ
Մխիթարյան Մխիթար -57 կգ
Իսախանյան Կարեն -62 կգ
Վարդանյան Վաչիկ -68 կգ
Պետրոսյան Դավիթ -82 կգ
Մրցավայր կմեկնեն նաև մարզիչներ Արսեն Ղազարյանը, Վովիկ Խոջայանը:
Պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: