Նորություններ
ՈՒՂԵՑՈՒՅՑ սամբոյի միջազգային մրցավարական կանոնագրքից
Բնույթով մրցումները լինում են` թիմային, անհատական և անհատական-թիմային, որն նշվում է մրցումների անցկացման կանոնադրության մեջ:
Ըստ կարգի մրցումներն անցկացվում են հետևյալ կարգով.
$1· Մեկ խմբով / շրջանաձև/
$1· Երկու պարտությունից դուրս մնալով
$1· Բաժանում երկու խմբերի և սփոփիչ գոտեմարտերով
$1· Օլիմպիական մրցակարգով
$1· Թիմային առաջնությունների անցկացում
Դեռահասների կրտսեր տարիք |
11-12տ. |
11 -12 տ. |
Դեռահասների ավագ տարիք |
13-14 տ. |
13 -14 տ. |
Կադետներ |
15 -16 տ. |
15 -16 տ. |
Պատանիներ |
17 -18 տ. |
17 -18 տ. |
Երիտասարդներ |
19 -20 տ. |
19 -20 տ. |
Մեծահասակներ |
18 տ. և բարձր |
18 տ. և բարձր |
Վետերաններ |
35 տ. և բարձր |
Պատանիների և երիտասարդների առաջնություններին թույլատվում է մասնակցել մոտակա փոքր խմբի ավագ տարիքի մարզիկներին, օրինակ`15-16տ. առաջնությունում թույլատրվում է մասնակցել 14 տարեկաններին, ընդ որում` բժշկի տեղեկանքի և մարզիչի ստորագրության առկայությամբ: 18 տարին լրացած մարզիկներին թուլատրվում է մասնակցել մեծահասակների առաջնություններին:
Մրցումները անցկացվում են հետևյալ քաշային կարգերում
Դեռահասներ |
Կադետներ |
Պատանիներ |
Երիտասարդներ |
Մեծահասակներ |
Վետերաններ |
||||||||||
Կրտսեր տարիք /11-12 տ./ |
Ավագ տարիք /13 -14 տ./ |
/15-16 տ/ |
/15-16 տ/ |
/17-18 տ/ |
/19 -20 տ/ |
/18 և բարձր/ |
/35տ և բարձր/ |
||||||||
Տղա |
Աղջ |
Տղա |
Աղջ |
Պատ. |
Աղջ. |
Պատ. |
Աղջ. |
Պատ |
Աղջ. |
Պատ. մ/ս |
Տղա մարդ. |
Կանայք |
Տղ. մ/ս |
Տղամարդ |
Կանայք |
31 |
26 |
35 |
34 |
42 |
38 |
48 |
40 |
48 |
44 |
- |
- |
- |
- |
- |
- |
34 |
29 |
38 |
37 |
46 |
41 |
52 |
44 |
52 |
48 |
52 |
52 |
48 |
52 |
- |
- |
38 |
34 |
42 |
40 |
50 |
44 |
56 |
48 |
57 |
52 |
57 |
57 |
52 |
57 |
- |
- |
42 |
37 |
46 |
43 |
55 |
48 |
60 |
52 |
62 |
56 |
62 |
62 |
56 |
62 |
62 |
56 |
46 |
40 |
50 |
47 |
60 |
52 |
65 |
56 |
68 |
60 |
68 |
68 |
60 |
68 |
68 |
60 |
50 |
43 |
54 |
51 |
66 |
56 |
70 |
60 |
74 |
64 |
74 |
74 |
64 |
74 |
74 |
64 |
55 |
47 |
59 |
55 |
72 |
60 |
75 |
65 |
82 |
68 |
82 |
82 |
68 |
82 |
82 |
68 |
60 |
51 |
65 |
59 |
78 |
65 |
81 |
70 |
90 |
72 |
90 |
90 |
72 |
90 |
90 |
72 |
65 |
55 |
71 |
65 |
84 |
70 |
87 |
75 |
100 |
80 |
100 |
100 |
80 |
100 |
100 |
80 |
+65 |
+55 |
+71 |
+65 |
+84 |
+70 |
+87 |
+75 |
+100 |
+80 |
+100 |
+100 |
+80 |
+100 |
+100 |
+80 |
Մարզիկների դիրքը գորգի վրա լինում են` կանգնած և չորեքթաթ դրություն/պառկած/:
Կանգնած դրություն` երբ մարզիկը հպված է գորգին ներբաններով/ոտքերի թաթերով,կրունկներով/:
Չորեքթաթ դրություն/պառկած/` երբ մարզիկը հպված է գորգին մարմնի այլ մասերով:
Գցումներ
Գցումը- մարզիկի այն գործուղությունն է բռնվածքով,որի արդյունքում, հակառակորդը կորցնելով հավասարակշռությունը ընկնում է գորգի վրա հպվելով գորգի մակերեսին մարմնի որևէ մասով, բացի ոտնաթաթերից:
Գցում հակահնարքով –դա այն գցումն է, որի ընթացքում պաշտպանվող մարզիկը ի պատասխան հակառակորդի հարձակողական գործողությունների ինքն է նախաձեռնում և գցում նրան` փոխելով գցման բնույթը,կամ հարձակվողի վայր ընկնելու ուղղությունը
Գցումներ, երբ մարզիկներից մեկը գտնվում է չորեքթաթ դրությունում /պառկած/
ա/ Երբ հարձակվողը գտնվելով կանգնած դրությունում,իսկ հակառակորդը չորեքթաթ դրությունում/պառկած/ կտրում է նրան գորգից,բարձրացում գոտկատեղից վեր պտտելով նրան հորիզոնական կամ ուղղահայաց առանցքի շուրջ և կատարում գցում:
բ/ Երբ հարձակվողը գտնվելով կանգնած դրությունում,իսկ հակառակորդը չորեքթաթ դրությունում/պառկած/հարձակվողը` հնարք կատարելով կտրում է նրան գորգից` առնվազն երկու վարկյան ֆիքսելուց հետո,նրան կանգնած դրությունում կատարում է գցում:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԵՎ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ
1.Կանոնների խախտումը,որոնց համար մարզիկը ստանում է զգուշացում հետևյալն են՝
$1· խոսելը գորգի վրա
$1· գոտեմարտից խուսափելը
$1· 30 վ/կ ավելի գորգից ուշանալը առաջին կանչից հետո
$1· առանց մրցավարի թույլտվության գորգից դուրս գալը՝ այդ թվում բժիշկի օգնությունից օգտվելու համար
$1· գոտեմարտի ընթացքում մարզիկին տրվում է 1-ից ոչ ավելի զգուշացում
$1· գորգի վրայի մրցավարը իրավունք ունի զգուշացնել մարզիկին առանց մնացած մրցավարական եռյակի համաձայնության
2. Բացի նախազգուշացումից մարզիկին կարող է հայտարարվել նկատողություն:Նկատողությունները բաժանվում են նախնական զգուշացումով և առանց նախնական զգուշացման:
Նախնական զգուշացմամբ նկատողություններն են՝
$1· ուշացումը գորգից մեկ րոպեից ավելի/ առաջին նկատողություն/ մեկ ու կես րոպեից ավելի/երկրորդ նկատողություն/
$1· գորգի վրա խոսալու համար
$1· գոտեմարտից խուսափելու համար
$1· առանց մրցավարի թույլտվության գորգից դուրս գալու համար նեռարյալ բժշկին մոտենալը։
Նկատողություններն առանց նախնական զգուշացման հետևյալն են`
$1· ներկայացուցչի, մարզիչի և թիմի մնացած անդամների գորգի մոտ գտնվելիս ոչ կոռեկտ պահվածքի համար
$1· միտումնավոր մարզահագուստը հանելու, արգելված հնարք կիռարելու,կոպիտ մարտ վարելու,կանոնակարգը խաղտելու,ցավեցնող և պահում հնարքներից դիտավորյալ գորգից դուրս հանելու համար
Գոտեմարտի ընթացքում առաջին և երկրորդ նկատողությունները մարզիկին տրվում են մրցավարական եռյակի մեծամասնության որոշմամբ:Յուրաքանչյուր մարզիկին մեկ գետեմարտի ընթացքում կարող է արվել երկուսից ոչ ավելի նկատողություն։
3.Կանոնների խաղտման համար մարզիկը կարող է հեռացվել գոտեմարտից / կամ որակազրկվել / հեռացվել առաջնությունից
Մարզիկը հեռացվում է գոտեմարտից
$1· Առաջին կանչից հետո 2 րոպեի ընթացքում գորգ դուրս չգալու համար
$1· Արգելված հնարքներ կրկնակի կիռարելու համար/բացի ցավեցնող և պահում հնարքից ՝միտումնավոր գորգից դուրս գալու համար
$1· Երբ մարզիկը չի կարողացել տեղավորվել իրեն հատկացված 2 րոպեում բժշկական օգնություն ստանալու համար
$1· Մրցավարների,մասնակիցների և հանդիսատեսների հանդեպ կոպիտ և ոչ կոռեկտ պահվածքի համար
$1· Արգելված հնարք կիռարելու համար, որի ընթացքում հակառակորդը վնասվածքի պատճառով և բժշկի եզրակացությամբ չի կարող շարունակել գոտեմարտը
$1· Մրցավարին խաբելու համար։