Նորություններ

Հուշամրցաշարը անցկացվելու է 2019թ.-ի նոյեմբերի 22-23-ին «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ մարզահամալիրում /ք. Երևան, Մանանդյան 41/։
Սամբոյի ՀՀ ֆեդերացիան, ,,Լևոն Հայրապետյանի անվան սամբոյի և ձյուդոյի մարզական ակումբը,, և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը. սեպտեմբերի 2-ին Երևանում, ,,Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն,, մարզասրահում անցկացրեցին Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային 1-ին մրցաշարը, որին մասնակցեցին 10 երկրի՝ Բելոռուսի, Իսրայելի, Լիտվայի, Հունաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Արցախի, Հայաստանի 102պատվիրակներ (83սամբիստ և 19 սամբիստուհի):
Մրցաշարի գլխավոր մրցավարն էր ՄԿԷԴ Էդուարդ Ասլանյանը, մրցավարական խմբում ընդգկված էին մրցավարներ Ռուսաստանից՝ Ռուդոլֆ Բաբայանը/ՄԿԷԴ/, Վրաստանից՝ Էմիլ Ռաշի/ՄԿԷԴ/ և Գիվի Բարոաշվիլի/ՄԿ/, Ֆրանսիայից՝ Թորգոմ Հովհաննիսյանը/ՄԿ/, Իսրայելից՝ Անատոլի Գերշմանը/ՄԿ/, Հայաստանից՝ Վովիկ Խոջայան/ՄԿ/, Արշալույս Բալյան/ՄԿ/, Հայկ Ավետիսյան, Աղասի Գալստյան, Էդիկ Գրիգորյան, Վաչիկ Վարդանյան, Արթուր Հախումյանց, Նորիկ Բաղդասարյան, Վիլհելմ Բաղդասարյան, Աղաս Նազունց, Մարտին Միրզոյան, Գագիկ Հակոբյան։ Հրավիրված էին պաշտոնական անձիք և պավավոր հյուրեր։
Սեպտեմբերի 4-ին ուսումնամարզական հավաքի մասնակիցները մեկնեցին Սևանի թերակղզի, ապա Տավուշի մարզի Լաստիվեր՝ մարզական քայլարշավի:
Հայկական սամբոյի մեծ երախտավոր՝ ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ պատվին կազմակերված անդրանիկ հուշամրցաշարը կազմակերպվել էր բարձր մակարդակով և լիովին ծառայեց իր նպատակին: