Նորություններ
Մարտի 17-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ,,Մարզաձևերի զարգացման համալիր հանրապետական կենտրոն,, /նախկին ՄԻԿԱ/ մարզադահլիճում տեղի ունեցավ Մարտական սամբոյի Հայաստանի 2019թ. առաջնությունը՝ մասնակցությամբ Երևանի, Արցախի ու ՀՀ մարզերի ուժեղագույն սամբիստների:
Այն մարզիկները, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու Աշխարհի գավաթին, թող հայտը ներկայացնեն ֆեդերացիա մինչև փետրվարի 15-ը:
Քանի որ 2018թ. նոյեմբերի 30-ից սամբո մարզաձևը Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ժամանակավորապես ճանաչվել է օլիմպիական մարզաձև, որը ենթադրում է առաջիկա երեք տարիների ընթացքում օլիմպիական կանոնների և օրենքների պահպանում՝ վերջնականապես ճանաչվելու և օլիմպիական խաղերի ցանկում ընդգրկվելու համար, ինչպես Սամբոյի միջազգային ֆեդերացիայի անդամ երկրները, այնպես էլ Հայաստանը քայլեր է ձեռնարկում պայմանական փորձաշրջանը պատվով անցնելու և պահանջվող չափանիշները բավարարելու համար:
Այդ առիթով Հայաստանի սամբոյի ֆեդերացիան առաջատար մարզիկների, մարզիչների, մրցավարների, թիմերի ներկայացուցիչների համար 2019թ. փետրվարի 9-ին, ժամը 12.00-ին «Անի պլազայի»«Նաիրի» դահլիճում կազմակերպում է սեմինար պարապմունք՝ «Սամբոյի միջազգային մրցավարական կանոնակարգ», «Մարզական միջոցառումների մասնակիցների պարտականություններն ու իրավունքները», «Արգելված հնարքներ և գործողություններ» թեմաներով: