Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայ սամբիստներն աշխարհի առաջնությունում 5 մեդալ են նվաճել
Հայ սամբիստներն աշխարհի առաջնությունում 5 մեդալ են նվաճել:
68 կգ քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոն է դարձել Վաչիկ Վարդանյանը: Բրոնզե մեդալներ են նվաճել Ասյա Լալազյանը, Տիգրան Կիրակոսյանը, Մաքսիմ Մանուկյանը, Դավիթ Գրիգորյանը:
Աշխարհի առաջնությունն անցկացվում էր Սոֆիայում: Հայաստանն այս առաջնությանը ներկայացել էր 13 մարզիկով: