Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
newsarmenia
Հայ սամբիստները Մոսկվայում Աշխարհի գավաթին թիմային հաշվարկով
զբաղեցրել են երրորդ տեղը
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ մարզիկները Մոսկվայում անցկացվող սամբոյի Աշխարհի գավաթի` Ա.Խառլամպիևի հուշամրցաշարի թիմային հաշվարկով` զբաղեցրել են երրորդ տեղը, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Հայ սամբիստները նվաճել են երկու ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալներ:
Այսպես մրցումների առաջին օրը մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում պատվո վերին հարթակում կանգնեց ոսկե մեդալի արժանացած Տիգրան Կիրակոսյանը, իսկ 82 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալ նվաճեց Դավիթ Գրիգորյանը:
Մրցութային հաջորդ օրը Ջոն Բալայանը (52 կգ) արժանացավ բրոնզե մեդալի, Մավրիկ Նասիբյանը` (74կգ) արծաթե, իսկ Սամվել Բադալյանը, ճանաչվելով լավագույնը 62կգ քաշային կարգում, նվաճեց ոսկե մեդալ:
Այս արդյունքով Հայաստանի մարտական սամբոյի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երրորդ տեղը, ինչը բավականին բարձր նվաճում է:
Մրցաշարը տեղի է ունեցել Մոսկվայում մարտի 23-26-ը: