Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի մեդալների թիվը սամբոյի Եվրոպայի առաջնությունում հասել է 12-ի
Ուրախալի է, որ մրցումների 2-րդ օրը նույնպես հայ մարզիկները շարունակեցին հաջող ելույթները: Բրոնզե մեդալներ նվաճեցին պատանեկան առաջնությունում Գասպար Հայրապետյանը՝ 52 կգ, Սերգեյ Պողոսյանը՝ 65 կգ, Անի Տեր-Հարությունյանը՝ 44 կգ, երիտասարդականում՝ Արթուր Մանուկյանը՝ 52 կգ: Արծաթե մեդալների արժանացան՝ պատանիների մրցապայքարում Կարեն Հովհաննիսյանն (81 կգ) ու երիտասարականում Աննա Մկրտչյանը (+80կգ): Իսկ Գրիգոր Սահակյանը ուժեղագույնն էր երիտասարդական առաջնության 90կգ քաշային կարգում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Սամ բոյի Հայաստանի ֆեդերացիայից:
Հայաստանը ներկայացնող մարզիկներն արդեն նվաճել են 12 մեդալ, որից երկուսը ոսկե, երեքն արծաթ, յոթը՝ բրոնզե: