Նորություններ
Առաջին ոսկե մեդալը Ունիվերսիադայից
ՌԴ Կազան քաղաքում անցկացվող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում, Հայաստանը ներկայացնող մարզիկներից առաջին ոսկե մեդալը նվաճեց սամբիստ Տիգրան Կիրակոսյանը:
Մինչեւ 52 կգ քաշային կարգում նա տանելով միայն հաղթանակներ՝ եզրափակիչ գոտեմարտում 4:1 հաշվի առավելությամբ հաղթեց Ղազախստանը ներկայացնող Բեյմբետ Կանժանովին եւ դարձավ Ունիվերսիադա-2013 առաջինը ոսկե մեդալ նվաճած հայաստանցի մասնակիցը: Հավելենք, որ սամբոն առաջին անգամ է ընդգրկվել համաշխարհային ուսանողական խաղերում: Մեր սամբիստները մրցագորգ դուրս կգան նաև հուլիսի 15-ին և 16-ին: