Նորություններ
Սամբիստները մեկնում են Կազան
Համաշխարհային 27-րդ ունիվերսիադային մասնակցելու համար, հուլիսի 13-ին Ռուսաստանի Կազան քաղաք կմեկնի նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվիրակությունը:
Հուլիսի 14-ից 16-ը մրցագորգ կմտնեն մեր ուսանող մարզիկներից ութը: Տղաներ՝ 1. Տիգրան Կիրակոսյան՝ 52 կգ 2. Գոռ Մայիլյան՝ 57 կգ 3. Մավրիկ Նասիբյան 74 կգ 4. Մհեր Կարապետյան՝ 82 կգ 5. Հակոբ Առաքելյան՝ 100 կգ Աղջիկներ՝ 6. Երջանիկ Կարապետյան՝ 48 կգ 7. Սոսե Բալասանյան՝ 52 կգ 8. Աննա Բադալյան՝ 64 կգ Մեր պատվիրակության կազմում են նաև մարզիչ Վովիկ Խոջայանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: