Նորություններ
Արցախցիները մեկնում են Վենեսուելա
2013 թվականի հունիսի 26-ից հուլիսի 1-ը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեղի է ունենալու Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից' Ա. Աստախովի հուշամրցաշարը,
որին Հայաստանը կներկայացնեն ազգային հավաքականի անդամներ, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ, ստեփանակերտցիներ Մավրիկ Նասիբյանը /74 կգ/, Աշոտ Դանիելյանը /82կգ/, Դավիթ Գրիգորյանը /90կգ/: Կարակաս կմեկնի նաև մարզիչ Էռնեստ Միրզոյանը: