Նորություններ
Կայացավ Գառնիկ Հովհաննիսյանի հուշամրցաշարը
2013թ. հունիսի 16-ին' Երևանի «Աշխատանք» մարզահամալիրում անցկավեց սամբոյի աշխարհի առաջին չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 18-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարը, որն այս անգամ էլ աչքի ընկավ ներկայացուցչական ուժեղ կազմով:
Տարբեր քաշային կարգերում հաղթողի կոչմանն արժանանալու համար ուժերն էին փորձում, 17 տարին լրացած, իրապես' Հայաստանի ուժեղագույն սամբիստները, այդ թվում' 2012-2013թթ. Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների չեմպիոններ, մրցանակակիրներ ու Հայաստանի առաջնության հաղթողներ' Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Աբովյանից, Նոր-Հաճնից, Սպիտակից, Արցախից: Հարկ է նաև նշել, որ մրցաշարին մասնակցում էին հայկական սամբոյի զարգացումն ապահովող հիմնական մարզական կազմակերպությունների' Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցն' իր Վանաձորի, Աբովյանի, Սպիտակի, Նոր Հաճընի մասնաճյուղերով (ՍՁՕՄՊՄԴ), Հայաստան մարզական միությունը (ՀՄՄ), Բանակի կենտրոնական մարզական ակումբը (ԲԿՄԱ), Գյումրիի և Վանաձորի համալիր մարզադպրոցների սաները: Ստորև ներկայացնում ենք մրցաշարի հաղթողներին և մրցանակակիրներին, ովքեր արժանացան նաև համապատասխան կարգի մեդալների և պատվոգրերի: 48 կգ. ք/կ 1 տեղ – Զատիկյան Լենդրուշ (Գյումրի) 2 տեղ – Մարգարյան Հարություն (Աբովյան) 3 տեղ – Սահակյան Արմեն (Գյումրի) 3 տեղ – Ադամյան Գրիշա (Գյումրի) 52 կգ. ք/կ 1 տեղ – Խաչատրյան Դավիթ (Նոր-Հաճն) 2 տեղ – Սահակյան Ռաֆիկ (Գյումրի) 3 տեղ – Բադալյան Ստեփան (Աբովյան, ՍՁՕՄՊՄԴ) 3 տեղ – Մխիթարյան Գոռ (Գյումրի) 57 կգ. ք/կ 1 տեղ – Մանուկյան Մաքսիմ (ԲԿՄԱ) 2 տեղ – Կիրակոսյան Տիգրան (Վանաձոր, ՍՁՕՄՊՄԴ) 3 տեղ – Աղասյան Հարություն (Արցախ, ՍՁՕՄՊՄԴ) 3 տեղ – Ղազարյան Ջիվան (ԲԿՄԱ) 62 կգ. ք/կ 1 տեղ – Մայիլյան Գոռ (Գյումրի) 2 տեղ – Կարապետյան Կոլյա (Երևան, ՀՄՄ) 3 տեղ – Անտոնյան Արեն (ԲԿՄԱ) 3 տեղ – Հայրապետյան Արմեն (Արցախ, ՍՁՕՄՊՄԴ) 68 կգ. ք/կ 1 տեղ – Միրզոյան Մարտին (Արցախ, ՍՁՕՄՊՄԴ) 2 տեղ – Կարապետյան Սերգեյ (Արցախ, ՍՁՕՄՊՄԴ) 3 տեղ – Գևորգյան Վահագն (ԲԿՄԱ) 3 տեղ – Ավետիսյան Ջանիկ (Գյումրի) 74 կգ. ք/կ 1 տեղ – Մանուկյան Ռաֆիկ (ԲԿՄԱ) 2 տեղ – Ավագյան Գոռ (Նոր-Հաճն) 3 տեղ – Մովսիսյան Գևորգ (Աբովյան, ՍՁՕՄՊՄԴ) 3 տեղ – Երիբեկյան Արա (Վանաձոր) 82 կգ. ք/կ 1 տեղ – Կարապետյան Մհեր (Աբովյան, ՍՁՕՄՊՄԴ) 2 տեղ – Սարոյան Գառնիկ (Սպիտակ) 3 տեղ – Դիպլոշյան Դավիթ (Աբովյան) 3 տեղ – Մեհրաբյան Էդգար (Աբովյան, ՍՁՕՄՊՄԴ) 90 կգ. ք/կ 1 տեղ – Պետրոսյան Էդիկ (Սպիտակ) 2 տեղ – Գրիգորյան Դավիթ (Արցախ, ՍՁՕՄՊՄԴ) 3 տեղ – Հակոբյան Մարտիրոս (ԲԿՄԱ) 3 տեղ – Ջանոյան Կարեն (ԲԿՄԱ) 100 կգ. ք/կ 1 տեղ – Մելքոնյան Տարոն (Վանաձոր) 2 տեղ – Սիրականյան Արմեն (Աբովյան, ՍՁՕՄՊՄԴ) 3 տեղ – Սարգսյան Ալբերտ (Աբովյան, «Խոջայան ակումբ») 3 տեղ – Մարգարյան Տիգրան (Երևան, ՍՁՕՄՊՄԴ) +100 կգ. ք/կ 1 տեղ – Լևոնյան Արմեն (Եղվարդ, ՍՁՕՄՊՄԴ) 2 տեղ – Կիրակոսյան Գարեգին (Աբովյան, ՍՁՕՄՊՄԴ) 3 տեղ – Նիկողոսյան Արտակ (Երևան, ՀՄՄ) 3 տեղ – Բաղդասարյան Վաղինակ (Վանաձոր)