Նորություններ
Շնորհավորանք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար պրն Յուրի Վարդանյանին
Հարգարժան պարոն նախարար Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կոլեկտիվների անունից, ինչպես նաև' բոլոր սամբիստների, մարզիչների, մրցավարարների ու սամբո մարզաձևի երկրպագուների անունից շնորհավորում եմ Ձեզ'
ծննդյան օրվա կապակցությամբ, մաղթում' առողջություն, երջանկություն ու հաջողություններ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ' աշխատանքում: Դուք այսօր բազմաթիվ մաղթանքներ եք ստացել, մենք' դրանք բազմապատկում ենք, գուցե նաև' շատ նվերներ, մենք' պարզապես ուզում ենք, հեռակա կարգով, Ձեզ նվիրել հայ սամբիստների վերջին շրջանի ու առաջիկայում սպասվելիք անհատական ու թիմային հաղթանակ-ձեռքբերումները' համոզված, որ հայկական սպորտի պատասխանատու թիվ մեկ պաշտոնյայի համար, հայ մարզիկների նվաճումներն ամենից կարևորն ու թանկն են: Թող հաջորդ տարի այս օրը, երբ կրկին առիթ կունենանք շնորհավորելու Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ' հայկական սպորտի հաղթանակները ավելի շատ ու ցայտուն լինեն: Բարեկամի ձեռքսեղմումով, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ' Լևոն Հայրապետյան