Նորություններ
Շնորհավորանք ՀՀԿ-ին
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի կոլեկտիվները ի սրտե շնորհավորում են Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, Երևանի ավագանու ընտրություններում վստահ և համոզիչ հաղթանակ տանելու կապակցությամբ:
Ուրախալի է, որ մեր քաղաքամայր Երևանի բնակչությունը, ճնշող մեծամասնությամբ, վստահում է Հայաստանի իշխող կուսակցությանն ու նրա վարած ներքին, արտաքին, տնտեսական ու մշակութային քաղաքականությանը, հավատում, որ երկրում իրականացվող բարեփոխումներն առաջին հերթին զգալու են հենց երևանցիները, համոզված, որ առաջիկայում մենք իսկապես կունենանք ավելի լավ Երևան, ավելի հպարտ ու իր քաղաքն ավելի շատ սիրող երևանցի: Տարոն Մարգարյանին, նրա թիմակիցներին, Երևանի ավագանու բոլոր անդամներին մաղթում ենք արդյունավետ ու բեղուն աշխատանք: Հայաստանի սամբոյի ֆեդերացիա Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մարզադպրոց