Նորություններ
Եվրոպայի առաջնությունում հայ սամբիստները նվաճեցին 11 մեդալ
Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնության վերջին օրը նույնպես հաջող ելույթներ ունեցան հայ սամբիստները:
Երիտասարդների մրցապայքարում այսօր' ապրիլի 14-ին բրոնզե մեդալների արժանացան 52 կգ քաշային կարգում հանդես եկող Ռոզա Խաչատրյանը, 74 կգ քաշային Արթուր Հակոբյանը, արծաթե մեդալի' Մաքսիմ Մանուկյանը /57կգ/, իսկ պատանիների 87 կգ քաշային կարգում բոլոր գոտեմարտերը հաղթեց և Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Էդիկ Պետրոսյանը: Այսպիսով, Հայաստանը ներկայացնող 22 մարզիկից 11-ը հայրենիք կվերադառնան մեդալով, որից 3-ը' ոսկե, 3-ը' արծաթե, 5-ը' բրոնզե: