Նորություններ
Հայաստանի սամբիստները Եվրոպայի առաջնությունում մեկնարկեցին նվաճած հինգ մեդալով
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Վարդան Օնանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ մրցման առաջին օրը հայ սամբիստները նվաճել են հինգ մեդալ:Բորիս Շատվերյանը (75 կգ քաշային կարգ, Մ 18 տարեկաններ), հաղթելով բոլոր գոտեմարտերը, դարձել է Եվրոպայի չեմպիոն:Նարեկ Դալլաքյանն (60 կգ, Մ 18) արժանացել է արծաթե մեդալի, իսկ Վարսիկ Գրիգորյանը (52 կգ, Մ 18 ), Ֆելիքս Դանիելյանը (48 կգ, Մ 20), Վահագն Չալյանը (82 կգ, Մ 20) կանգնել են պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 19 մարզիկ: Առաջնությունը կշարունակվի մինչեւ ապրիլի 21-ը: