Նորություններ
Բորիս Շատվերյանը՝ Եվրոպայի պատանիների չեմպիոն
Մինչեւ 18 տարեկան սամբիստների մրցաշարի 75 կգ քաշային կարգում Բորիս Շատվերյանը հաղթել է բոլոր գոտեմարտերը եւ հռչակվել Եվրոպայի չեմպիոն:
Նույն մրցումներում Նարեկ Դալլաքյանը (60 կգ) զբաղեցրել է 2-րդ տեղը եւ արժանացել արծաթե մեդալի: Վարսիկ Գրիգորյանը (52 կգ, Մ-18 ), Ֆելիքս Դանիելյանը (48 կգ, Մ-20) եւ Վահագն Չալյանը (82 կգ, Մ-20) բավարավել են բրոնզե պարգևներով: