Նորություններ
Շնորհավոր տոնդ, Արցախ
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կոլեկտիվները շնորհավորում են բոլոր արցախցիներին և ողջ հայությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակման հոբելյանական 25-րդ տարեդարձի կապակցությամբ և բոլորիս մաղթում ուժ, զորություն, առաջընթաց և հաղթանակներ:
Հպարտ ենք, որ այս քառորդ դարի ընթացքում մենք ոչ միայն կարողացանք հաղթահարել բազմաթիվ զրկանքներ ու դժվարություններ, այլև հաղթանակել ու կերտել իրավամբ ժողովրդավարական ու զորեղ պետություն:
Կրկնակի հպարտ ենք, որ հայկական սամբոյի համերաշխ ընտանիքը իր կառույցներն ունի նաև Արցախում, որի սաները այս 25 տարիների ընթացքում իրենց գեղեցիկ և տպավորիչ հաղթանակներով բարձր են պահել Արցախի հանրապետության և արցախցու պատիվը: