Նորություններ
Մեր երրորդ մեդալը Ռումինիայից
Ռումինիայի Պլոեշտի քաղաքում մեկնարկած սամբոյի 2016թ. աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնության մրցումային երրորդ օրը հայ մարզիկներից Բորիս Շատվերյանը Հայաստանի համար նվաճեց երրորդ մեդալը:
70 կգ քաշային կարգում հանդես եկող մեր պատանի մարզիկը կիսաեզրափակչում հանդիպեց Վրաստանիի ներկայացուցիչ Գագի Լիչելիի հետ և պարտություն կրեց: Բորիսը նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալ: