Նորություններ
Հայ սամբիստների հերթական մեդալները
Հուլիսի 6-ից 8-ը Ղազախստանի Աստանա քաղաքում անցկացվեց Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից «Ն. Նազարբաևի մրցանակներ» «Ա» դասի միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում էր 16 պետության շուրջ 200 մարզիկ:
Բնական է, որ այս հեղինակավոր մրցաշարին մասնակցում էր Հայաստանը և հաճելի է, որ մեր մարզիկներից երկուսը նվաճեցին մեդալներ:
Պատվո երրորդ հարթակին կանգնեցին 57 կգ քաշային կարգում ուժերը փորձարկող Տիգրան Կիրոկոսյանը և 82 կգ քաշային Վահագն Չալյանը: