Նորություններ
Գրիգոր Սահակյանը ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր
Սամբոյի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 2017թ. սամբոյի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Գրիգոր Սահակյանը Սլովենիայի Մարիբոր քաղաքում կայացած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում 90 կգ քաշային կարգում դարձել է ձյուդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Սամբոյի Հայաստանի երիտասարդական հավաքականի մյուս անդամդամներ, 2017թ. սամբոյի Եվրոպայի երիտասարդների բրոնզե մեդալակիրներ՝ Գասպար Հայրապետյանը, Էրիկ Հարությունյանը և Վահագն Չալյանը. ցավոք. ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում չեն հաջողել մրցանակային տեղ գրավել:
Եվրոպայի այս առաջնությունում Հայաստանը ներկայացված էր 4 մարզիկով: Առաջնությանը մասնակցում էին 41 երկրի 400 մարզիկ: