Նորություններ
«Հայաստանի 2017 թվականի 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակաբաշխություն
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2017 թ. դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթողների և 2017 թվականի ընթացքում մարզական բարձր նվաճումներ ունեցած մարզիկների պարգևատրման ու մեծարման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի 2017թ. Տարվա 10 լավագույն մարզիկներից երկուսը սամբիստ են՝ Տիգրան Կիրակոսյանը և Գրիգոր Մխիթարյանը:
Կրկին շնորհավորում ենք նրանց՝ մաղթելով նորանոր հաղթանակներ: