Նորություններ
Հարցազրույց Եվրոպական խաղերի մեդալակիրների հետ «Արմենպրես»-ի մամուլի սրահում
Սամբոյի ֆեդերացիան Եվրոպական խաղերի 3 մեդալները մեծ հաջողություն է համարում
14:29, 25 Հունիս, 2019
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները Եվրոպական խաղերում գրանցած արդյունքն առաջխաղացում են համարում մարզական կարիերայում:
«Սամբոյի Հայաստանի թիմը, որը Եվրոպական խաղերին մասնակցում էր 6 մարզիկով` նվաճեց 3 մեդալ` ոսկի, արծաթ, բրոնզ: Մեր ֆեդերացիայի համար մեծ հաջողություն է այդ մեդալները: Լիահույս ենք, որ հաջորդ խոշորը մրցաշարում կկարողանանք առավել մեծ հաջողությունների հասնել»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Վերջինիս խոսքով` մեդալակիրներն արժանի ներկայացրեցին Հայաստանը և կարողացան բացարձակ առավելությամբ հասան հաղթանակներին: «Հույս ունենք, որ մոտ ապագայում սամբոն կդառնա օլիմպիական մարզաձև, թեպետ հիմա էլ մենք մեզ օլիմպիական ընտանիքի անդամ ենք համարում»,-ասաց նա:
«Եվրոպական այս խաղերն առանձնացավ մրցավարների անկողմնակալ վերաբերմունքով: Մեկնարկում պարտվեցի, բայց հաղթեցի սփոփիչ գոտեմարտում` ադրբեջանցու հետ: Իսկ երրորդ տեղի համար գոտեմարտում մրցեցի հույն մարզիկի հետ, ում հետ ուժերս էի չափել նաև աշխարհի առաջնության ժամանակ: Ինձ համար սա առաջխաղացում էր իմ մարզական կարիերայի ընթացքում»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Ղազարյանը` Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիրը:
Սամբիստ Դավիթ Գրիգորյանն, ով Եվրոպական խաղերում դարձավ փոխչեմպիոն, շեշտեց` արդեն իսկ հասկացել է եզրափակչում թույլ տված իր սխալները և հաջորդիվ անելու է ամեն ինչ, դրանք չկրկնելու համար: «Վստահ եմ, աշխարհի առաջնությունում ևս կմրցեմ այդ մարզիի հետ, այնպես որ նրան հաղթելու հնարավորություն ունեմ»,-ասաց նա:
Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:
Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի