1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

Սերբիայի Նովի-սադ քաղաքում ավարտվեցէ Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը:
Մրցումների վռրջին օրը մռր պատանիներից 87 կգ քաշային Գրիգոր Սահակյանը արժանացավ բրոնզե մեդալի:
Հիշեցնենք, որ երրորդ հորիզոնականներն էին զբացեղերել նաև Հարություն Սարգսյանը /պատանի՝ 52 կգ/, Դանիել Գաբրիելյանը /պատանի 60կգ/, Արման Նիազյանը /երիտասարդ, 48կգ/, արծաթե պարգևների էին արժանացել պատանիներից Դավիթ Նալբանդյանը /81 կգ/, երիտասարդներից՝ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ և Միշա Նազարյանը /82կգ/, իսկ երիտասարդների առաջնության 90-կգ քաշային կարգում Էդիկ Պետրոսյանը նվաճել էր չեմպիոնի տիտղոսը:
Այսպիսով մեր մարզիկները հայրենիք կբերեն 1 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե մեդալ:

Սերբիայի Նովի-սադ քաղաքում շարունակվում է Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը:
Մրցումների երկրորդ օրը՝ ապրիլի 18-ին մեր մարզիկներից ևս երեքը արժանացան մեդալի.
Պատանիների 52 կգ քաշային կարգում հանդես եկող Հարություն Սարգսյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, Դավիթ Նալբանդյան /81 կգ/՝ 2-րդ, իսկ երիտասարդների առաջնության 90-կգ քաշայինների պայքարում Էդիկ Պետրոսյանն ուժեղագույնն էր:
Բանակի կենտրոնական մարզական ակումբի սան, զինծառայող մարզիկի պատվին հնչեց ՀՀ պետական օրհներգը:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին պատանիներից Դանիել Գաբրիելյանը /60կգ/ և երիտասարդներից Արման Նիազյանը /48կգ/ արժանացել էին բրոնզե մեդալների, իսկ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ և Միշա Նազարյանը /82կգ/ ՝ արծաթե պարգևների:
Մեր մյուս մարզիկները մրցագորգ դուրս կգան ապրիլի 19-ին:

Ապրիլի 17-ին Սերբիայի Նովի-սադ քաղաքում մեկնարկած Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը մեր մարզիկներից չորսը արժանացան մեդալի.

Պատանիներից Դանիել Գաբրիելյանը /60կգ/ և երիտասարդներից Արման Նիազյանը /48կգ/ արժանացան բրոնզե մեդալների, իսկ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ և Միշա Նազարյանը /82կգ/ հասան եզրափակիչ, սակայն գրավեցին երկրորդ տեղն ու արժանացան արծաթե պարգևների:

Պարգևատրման արարողության ընթացքում մի զավեշտալի դեպք արձանագրվեց: Երիտասարդների 62 կգ քաշային կարգում ի պատիվ հաղթող Քամրան Ասքարովի Ադրբեջանի հիմնի փոխարեն հնչեց Հայաստանի պետական օրհներգը:

Թյուրիմացությունը շտկվեց րոպեներ անց:

Մեր մյուս մարզիկները մրցագորգ դուրս կգան ապրիլի 18-ին և 19-ին:

Ապրիլի 16-ին Սերբիա մեկնեց Հայաստանի սամբոյի պատանեկան ու երիտասարդական հավաքականների միացյալ պատվիրակությունը՝ մասնակցելու Նովի-սադ քաղաքում կայանալիք սամբոյի Եվրոպայի առաջնությանը:
Պատանիների և երիտասարդների 10-ական քաշային կարգերում գոտեմարտերը տեղի կունենան ապրիլի 17-ին, 18-ին, 19-ին:
Ինչպես մեկնումից առաջ հայտնեց պատվիրակության ղեկավար, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը՝ մեդալներ անպայման կլինեն:
Մաղթում ենք հաջողություններ:

Սամբոյի նոր մրցաշար

Սամբո մարզաձևի զարգացման և հանրահռչակման նպատակով Հայաստանի սամբոյի ֆեդերացիան 2015թ. ապրիլի 11-ին Երևանի «Միկա» մարզապալատում անցկացրեց «Հովսեփ և Սպարտակ Աբրահամյան եղբայրների հուշամրցաշար» , որը կազմակերպվում էր առաջին անգամ:
Տղաների 9 և աղջիկների 6 քաշային կարգերում մրցագորգի վրա ուժերը չափեցին Երևանի և Շիրակի, Լոռվա, Տավուշի, Կոտայքի, Արարատի մարզերի ավելի քան 120 պատանի մարզիկ-մարզուհիներ:
Բոլոր մրցանակակիրները պարգևատրվեցին համապատասխան կարգի դիպլոմներով ու մեդալներով, հաղթողները՝ նաև գավաթով:
Կազմակերպիչները մտադիր են մրցաշարը դարձնել ավանդական:
Հուշամրցաշարը սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունից առաջ վերջին նախապատրաստական ստուգատեսն էր:
Հիշեցնենք, որ 2015թ. սամբոյի երիտասարդական ու պատանեկան առաջնություններն անցկացվելու են ապրիլի 16-ից 20-ը Սերբիայի Նովիսադ քաղաքում: