1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4
Մարտի 27-ին Մոսկվայում մեկնարկեց Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը՝ «Խառլամպիևի հուշամրցաշարը», որին այս տարի մասնակցում է 35 պետության շուրջ 300 մարզիկ: Բնական է, որ այս հեղինակավոր մրցաշարին Հայաստանը մասնակցում է ուժեղագույն մարզիկներով, կրկնակի ուրախալի է, որ մրցումների առաջին իսկ օրը՝, մեր ամենահեղինակավոր մարզիկը՝ Աշոտ Դանիելյանը, գերազանց անցկացրեց մրցելույթները և 90 կգ քաշային կարգում դարձավ մրցաշարի հաղթող ու նվաճեց աշխարհի գավաթը: Մեկ մեդալ էլ այսօր նվաճեց Վահե Օթարյանը՝ 52 կգ քաշային կարգում գրավելով երրորդ տեղը:

Մարտի 21-ից 22-ը Ստեփանակերտում անցկացվեց Հայաստանի սամբոյի 2015թվականի առաջնությունը՝ մասնակցությամբ Երևանի, Արցախի, Շիրակի, Կոտայքի, Լոռվա, Տավուշի, Արարատի, Արմավիրի մարզերի ուժեղագույն մարզիկների:
Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին համապատասխան կարգի մեդալներով, դիպլոմներով, դրամական պարգևներով:
Եզրափակիչ գոտեմարտերին հետևելու համար մի շարք պաշտոնատար անձանց հետ մարզասրահ էր ժամանել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի չեմպիոններին.


Մարզական սամբո


Տիգրան Կիրակոսյան - Վանաձոր-52 կգ
Մաքսիմ Մանուկյան - Գյումրի-57 կգ
Գոռ Մաիլյան - ԲԿՄԱ-62 կգ
Ռաֆիկ Մանուկյան- Սպիտակ-68 կգ

Կարդալ ավելին >>>

Մարտի 7-ից 8-ը Երևանում՝ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ Հայաստանի սամբոյի կանանց և աղջիկների առաջնությունը:
Ներկայացնում ենք հաղթողներին.

Աղջիկներ
Սուսաննա Լադոյան-40 կգ քաշային կարգ-Երևան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց
Նազելի Հովհաննիսյան-44 կգ ք/կ-Բյուրեղավան
Մարիետա Ղազարյան-48 կգ ք/կ-Գյումրի
Լիլիթ Ծատուրյան-52 կգ ք/կ-Բյուրեղավան
Թերեզա Բրուտյան-56 կգ ք/կ -Տավուշի մարզ, գ. Սևքար
Անահիտ Ասատրյան-65 կգ ք/կ-Աբովյան
Մերի Միրզոյան-+65 կգ ք/կ-Բյուրեղավան

Կանայք
Ժաննա Վարդանյան-48 կգ ք/կ-Արտաշատ
Սոսե Բալասանյան-52 կգ ք/կ-Արցախ
Ասիտա Լալազարյան-56 կգ ք/կ-Երևան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց
Ռայա Հայրապետյան-60 կգ ք/կ-Արցախ
Գայանե Խաչատրյան-64 կգ ք/կ- Երևան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց
Լիլիթ Պողոսյան-68 կգ ք/կ-Արտաշատ
Նելլի Ավետիսյան-72 կգ ք/կ- Երևան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց

2015թ. Մարտի 3-ին «ՄԻԿԱ» մարզապալատում անցկացվեց Հայաստանի սամբոյի երիտասարդական առաջնությունը: Ստերև ներկայացնում ենք հաղթողներին.
48 կգ ք/կ-Գևորգ Վարդանյան-Աբովյան /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց/
52 կգ ք/կ-Գրիշա Ադամյան-Գյումրի
57 կգ ք/կ-Կարեն Մինասյան-ԲԿՄԱ
62 կգ ք/կ-Վոլոդյա Սարգսյան-Գյումրի
68 կգ ք/կ-Արթուր Հովհաննեսյան-Երևան /Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ/
74 կգ ք/կ-Սերգեյ Կարապետյան-Արցախ
82 կգ ք/կ-Միշա Նազարյան-ԲԿՄԱ
90 կգ ք/կ-Էդիկ Պետրոսյան-ԲԿՄԱ
100 կգ ք/կ-Գառնիկ Սարոյան-Սպիտակ
+100 կգ ք/կ-Ժորա Լագզյան-Երևան /«Հայաստան» մարզական միություն/

Մարտի 2-ին Երևանի «Միկա» մարզապալատում անցկացվեց Հայաստանի սամբոյի պատանեկան առաջնությունը՝ մասնակցությամբ Երևանի, Շիրակի, Լոռվա, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերի և ԼՂՀ ավելի քան 150 մարզիկների:
Ստորև ներկայացնում ենք հաղթողներին և մրցանակակիրներին.
48 կգ քաշային կարգ

1.Արմեն Նիկողոսյան –Գյումրի
2.Էդմոնդ Մանուկյան-Վանաձոր
3.Արման Նիազյան-Տավուշի մարզ, գ. Սևքար
3.Տիգրան Մկոյան-Գյումրի

52 կգ ք/կ

1.Հարություն Սարգսյան-Աբովյան
2.Գոռ Մխիթարյան-Գյումրի
3.Դավիթ Հակոբյան-Երևան՝ ՀՄՄ /«Հայաստան» մարզական միություն/
3.Լյուդվիգ Ղազարյան-Գյումրի

Կարդալ ավելին >>>