1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

Մարտի 2-ին Երևանի "Միկա" մարզապալատում մեկնարկեց Հայաստանի սամբոյի պատանեկան առաջնությունը՝ մասնակցությամբ Երևանի, Շիրակի, Լոռվա, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի մարզերի և ԼՂՀ ավելի քան 150 մարզիկների:
Նախնական գոտեմարտերը մեկնարկել են ժամը 11-ից, իսկ 17:00 տեղի կունենա առաջնության հանդիսավոր բացումը, որին կհաջորդեն եզրափակիչ գոտեմարտերը:
Վաղը ասպարեզ կմտնեն երիտասարդները:
Առաջնությունների արդյունքում վերջնականապես կձևավորվեն ՀՀ հավաքականները, որոնք ապրիլի 16-ից 20-ը կմասնակցեն Սերբիայի Նովի սադ քաղաքում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը:

Փետրվարի 12-ից 13-ը Մինսկում անցկացվեց Սամբոյի 2015թ. Աշխարհի գավաթի հերքական փուլը, ուր խաղարկվեցին Բելոռուսի նախագահի մրցանակները:
Մեր մարզիկներից Մավրիկ Նասիբյանը, ով հանդես էր գալիս մարտական սամբոյի մինչև 74 կգ քաշային կարգում, զբաղեցրեց 3-րդ տեղը և բավարարվեց բրոնզե մեդալով:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան սիրով տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին լրանում է ֆեդերացիայի պատվավոր նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ, Արցախի հերոս, հայտնի հասարակական գործիչ, գրող-հրապարակախոս Զորի Բալայանի ծննդյան 80 ամյակը, ինչի առիթով և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի, և Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կելեկտիվները, որոնց հիմնադրման և կայացման գործում անուրանալի ավանդ ունի հոբելյարը, մարզաձևի երկրպագուների, մարզիկների, մարզիչների անունից սրտանց շնորհավորում են, մաղթում՝ պինդ ու կարծր առողջություն, բարձր ու վեհ գաղափարների ամրություն և հաղթանակներ, նորից հաղթանակներ, վերստին հաղթանակներ...

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտվեց Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից՝ «Ն. Նազարբաևի մրցանակներ» միջազգային մրցաշարը:
Մրցումների երկրորդ օրը մեր մարզիկներից ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը 82 կգ քաշային կարգում հաղթելով բոլոր գոտեմարտերը հասավ եզրափակիչ, սակայն ցավալիորեն պարտություն կրեց Ալի Կուրժևի հետ պայքարում և բավարարվեց արծաթե մեդալով:
Հիշեցնենք, որ երեկ 52 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կիրակոսյանը նվաճել էր ոսկե մեդալ:
Այսպիսով, արձանագրենք՝ Մրցաշրջան 2015-ը հայ սամբիստները հաջող են սկսում:

Հավելենք, որ մեր երկու մեդալակիրներն էլ ներկայացնում են Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը:

Հունվարի 23-ին Ալմաթի քաղաքի Բալուան Շոլակի անվան մարզամշակութային պալատում մեկնարկեց Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից «Ն. Նազարբաևի մրցանակներ» «Ա» դասի միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում է 21 պետության շուրջ 200 մարզիկ:
Բնական է, որ այս հեղինակավոր մրցաշարին Հայաստանը մասնակցում է ուժեղագույն մարզիկներով, կրկնակի ուրախալի է, որ մրցումների առաջին իսկ օրը՝ հունվարի 24-ին, մեր ամենահեղինակավոր մարզիկներից Տիգրան Կիրոկոսյանը, ով անցած տարի դարձել էր Եվրոպայի չեմպիոն և արժանիորեն տեղ գրավել Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցանկում, գերազանց սկսեց տարին և հաղթելով բոլոր մրցակիցներին գրավեց առաջին տեղն ու 52 կգ քաշային կարգում նվաճեց ոսկե մեդալը: