1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

2014թ. դեկտեմբերի 3-ին կայացած Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի նիստում ամփոփվեց մրցաշրջանը և ըստ սահմանված բալերի համադրելով մարզիկների արդյունքները՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, կազմվեց տարվա լավագույն տասնյակը.

1. Մավրիկ Նասիբյան-Աշխարհի չեմպիոն
2. Գրիգոր Մխիթարյան- Աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
3. Աշոտ Դանիելյան-Աշխարհի առաջնության բրոնզե, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
4. Տիգրան Կիրակոսյան-Եվրոպայի չեմպիոն
5. Լենդրուշ Զատիկյան-Աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր
6. Սեյրան Սահակյան- Աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
7. Վաչիկ Վարդանյան- Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
8. Վահան Նիկոլայան- Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
9. Մխիթար Մխիթարյան- Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
10. Էդիկ Պետրոսյան- Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Սամբոյի պատանեկան հուշամրցաշար

2014թ. նոյեմբերի 29-ին Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր մարզիչ, Հայաստանում սամբո մարզաձևի հիմնադիրներից' Վիկտոր Ալիխանյանի հիշատակին նվիրված ավանդական մրցաշարը՝ մասնակցությամբ Աբովյանի, Եղվարդի, Արտաշատի, Գյումրիի, Սպիտակի, Չարենցավանի, Բյուրեղավանի, Երևանի ավելի քան 220 պատանի մարզիկ-մարզուհիների:
Ստորև ներկայացնում ենք երկու տարիքային խմբերում անցկացվող մրցումների հաղթողներին:

Կարդալ ավելին >>>

Նոյեմբերի 25-ին, ժամը 01:30-ին «Զվարթնոց» օդակայանում վայրէջք կատարեց Մոսկվա-Երևան չվերթի օդանավը, որով Հայրենիք էին վերադառնում նաև Ճապոնիայում անցկացված սամբոյի աշխարհի առաջնությանը մասնակցած Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները:
Մարզաձևի բազմաթիվ երկրպագուներ էին հավաքվել դիմավորելու՝ հատկապես, աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանին, ով ուժեղագույնն էր մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում:
sambo.am-ին տված կարճ հարցազրույցում Մավրիկ Նասիբյանը հայտարարեց, որ իր հաղթանակը նվիրում է Արցախի երկնքում նահատկված հայ օդաչուներին:
Հիշեցնենք, որ և նորընծա չեմպիոնը, և բրոնզե մեդալի արժանացած Աշոտ Դանիելյանը արցախցի են ու ներկայացնում են Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղը:
Սամբոյի աշխարհի առաջնությունը տեղի էր ունեցել նոյեմբերի 21-ից 23-ը Ճապոնիայի Նարիտա քաղաքում՝ 80 երկրի շուրջ 600 մարզիկի մասնակցությամբ:

Ճապոնիայի Նարիտա քաղաքում անցկացվող Սամբոյի աշխարհի 2014թ. առաջնության մրցումների վերջին օրը՝ նոյեմբերի 23-ին, Հայաստանի հավաքականի օգտին 82 կգ քաշային կարգում մեդալ նվաճեց նաև Աշոտ Դանիելյանը: Ցավոք, 2013 թ. աշխարհի չեմպիոնը չկարողացավ պահպանել տիտղոսը և բավարվեց բրոնզե պարգևով:
Հիշեցնենք, որ մեր մարզիկներից Մավրիկ Նասիբյանը 74 կգ քաշային կարգում նվաճել էր ոսկե մեդալ և դարձել աշխարհի չեմպիոն:
Մեր երկու մարզիկներն էլ ներկայացնում են Սամոբյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղը:

Ճապոնիայի Նարիտա քաղաքում նոյեմբերի 21-ին մեկնարկեց Սամբոյի աշխարհի 2014թ. առաջնությունը, որին մասնակցում է շուրջ 80 պետության 600 մարզիկ:
Մրցումների առաջին օրը խաղարկվեցին կանանց՝ մարզական և տղամարդկանց՝ մարզական ու մարտական սամբոյի 3 ական հավաքածու մեդալներ:
Մեր մարզիկներից գերազանց հանդես եկավ արցախցի Մավրիկ Նասիբյանը, ով հաղթելով բոլոր գոտեմարտերը՝ նվաճեց ոսկե մեդալ ու մարտական սամբոյի 74 կգ քաշային կարգում հռչակվեց աշխարհի չեմպիոն: