1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

Նոյեմբերի 20-ից 24-ը երկրագնդի ուժեղագույն սամբիստները կհյուրընկալվեն Ճապոնիայի Նարիտա քաղաքում, ուր կկայանա Սամբոյի աշխարհի 2014թ. առաջնությունը:

Հայաստանը տարվա խոշորագույն մրցումներին կներկայացնի 11 մարզիկ: Բնական է, որ մեր հավաքականում ընդգրկված են լավագույնները՝ աշխարհի չեմպիոններ Աշոտ Դանիելյան, Վաչիկ Վարդանյան, համաշխարհային ունիվերսիադայի և Եվրոպայի այս տարվա չեմպիոն Տիգրան Կիրակոսյան, Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ՝ Մխիթար Մխիթարյան, Էդիկ Պետրոսյան, նաև՝ փոձառու մարզիկներ Մարտին Միրզոյան, Արեն Անտոնյան Արթուր Հակոբյան, աղջիկներից՝ Ռոզա Խաչատրյան, Սոսե Բալասանյան:

Գոտեմարտերը կկայանան նոյեմբերի 21-ից 23-ը «Նակադայ» մարզապալատում:

Եվրոպայի առաջին օլիմպիական խաղերում, որն անցկացվելու է 2015թ. հունիսին՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընդգրկված է նաև սամբո ըբշամարտը:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նոյեմբերի 11-ին կայացած նիստում քննարկելով Հայաստանի, այդ թվում՝ հայ սամբիստների մասնակցության հարցը, գործադիր կոմիտեն որոշեց.
1. Մասնակցել «Բաքու-2015» Առաջին Եվրոպական Օլիմպիական խաղերին:
2. Վերանայել 2015 թ. Մարզական միջոցառումների օրացուցային պլանը և լրացումներ կատարել Հայաստանի սամբոյի հավաքական թիմերի նախապատրաստման ծրագրում:
3. Անցկացնել հանրապետական ընտրական մրցումներ մինչև 57, 90 կգ (տղամարդիկ) և մինչև 52 կգ (կանայք) քաշային կարգերում՝ ուժեղագույն մարզիկներին բացահայտելու համար:
4. Կազմակերպել ուսումնամարզական հավաքներ և ապահովել մարզիկների մասնակցությունը երկու միջազգային մրցաշարերի՝ «Բաքու-2015» խաղերին պատշաճ պատրաստվելու և մասնակցելու համար:
5. Հայաստանի սամբոյի ֆեդերացիային՝ պարտավորվածություն ստանձնել «Բաքու-2015» խաղերին նվաճել 2 մեդալ՝ Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի կողմից անհրաժեշտ ֆինանսական օգնության տրամադրման դեպքում:

Սեուլում անցկացվող սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնության վերջին օրը հայ սամբիստները նվաճեցին ևս երկու մեդալ: Դիանա Հովհաննիսյանը /48կգ/ և Գրիգոր Սահակյանը /87կգ/ կանգնեցին պատվո երրորդ հարթակին և արժանացան բրոնզե պարգևների:
Այսպիսով, մեր հավաքականի մեդալների թիվը հինգն է: Ավելի վաղ բրոնզի էր արժանացել Լենդրուշ Զատիկյանը /48կգ/, արծաթի՝ Սեյրան Սահակյանը /90կգ/, իսկ Գրիգոր Մխիթարյանը մինչև 52 կգ քաշայինների պայքարում հռչակվել էր երիտասարդների աշխարհի չեմպիոն:

Մեր պատվիրակությունը հայրենիք կվերադառնա հոկտեմբերի 13-ին:

Հոկտեմբերի 8-ից 11-ը Հարավային Կորեայում անցկացվող սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը երիտասարդների' մինչև 48կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի Լենդրուշ Զատիկյանը գրավեց երրորդ տեղն ու արժանանալով բրոնզե պարգևի Հայաստանի հավաքականի օգտին գրանցեց առաջին մեդալը:
Մեզ համար հատկապես արդյունավետ և ուրախալի էր հոկտեմբերի 10-ը, քանի որ ասպարեզ մտած մեր ուժեղագույններից՝ զինվորական-մարզիկները, ովքեր ծառայությունն անցկացնում են Բանակի կենտրոնական մարզական ակումբում, իրենց դրսևորեցին լավագույնս:
90 կգ քաշային կարգում Սեյրան Սահակյանը հասավ մինչև եզրափակիչ և բավարարվեց արծաթե մեդալով, իսկ ահա մինչև 52 կգ քաշային կարգում գերազանց գոտեմարտեր անցկացրեց Գրիգոր Մխիթարյանը և հռչակվեց աշխարհի չեմպիոն, ում պատվին էլ ծածանվեց հայոց Եռագույնն ու հնչեց Մեր հայրենիքը:
Վաղը մրցումների վերջին օրն է:

Հոկտեմբերի 8-ից 11-ը Հարավային Կորեայում անցկացվող սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը երիտասարդների մինչև 48կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի Լենդրուշ Զատիկյանը գրավեց երրորդ տեղն ու արժանանալով բրոնզե պարգևի Հայաստանի հավաքականի օգտին գրանցեց առաջին մեդալը:
Մեր մյուս մարզիկները ասպարեզ կմտնեն հոկտեմբերի 10-ին և 11-ին:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա