1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

Սամբոյի ֆեդերացիան Եվրոպական խաղերի 3 մեդալները մեծ հաջողություն է համարում

 
 
Save
Համօգտագործել
 


ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները Եվրոպական խաղերում գրանցած արդյունքն առաջխաղացում են համարում մարզական կարիերայում:

«Սամբոյի Հայաստանի թիմը, որը Եվրոպական խաղերին մասնակցում էր 6 մարզիկով` նվաճեց 3 մեդալ` ոսկի, արծաթ, բրոնզ: Մեր ֆեդերացիայի համար մեծ հաջողություն է այդ մեդալները: Լիահույս ենք, որ հաջորդ խոշորը մրցաշարում կկարողանանք առավել մեծ հաջողությունների հասնել»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Վերջինիս խոսքով` մեդալակիրներն արժանի ներկայացրեցին Հայաստանը և կարողացան բացարձակ առավելությամբ հասան հաղթանակներին: «Հույս ունենք, որ մոտ ապագայում սամբոն կդառնա օլիմպիական մարզաձև, թեպետ հիմա էլ մենք մեզ օլիմպիական ընտանիքի անդամ ենք համարում»,-ասաց նա:

«Եվրոպական այս խաղերն առանձնացավ մրցավարների անկողմնակալ վերաբերմունքով: Մեկնարկում պարտվեցի, բայց հաղթեցի սփոփիչ գոտեմարտում` ադրբեջանցու հետ: Իսկ երրորդ տեղի համար գոտեմարտում մրցեցի հույն մարզիկի հետ, ում հետ ուժերս էի չափել  նաև աշխարհի առաջնության ժամանակ: Ինձ համար սա առաջխաղացում էր իմ մարզական կարիերայի ընթացքում»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Ղազարյանը` Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիրը:

Սամբիստ Դավիթ Գրիգորյանն, ով Եվրոպական խաղերում դարձավ փոխչեմպիոն, շեշտեց` արդեն իսկ հասկացել է եզրափակչում թույլ տված իր սխալները և հաջորդիվ անելու է ամեն ինչ, դրանք չկրկնելու համար: «Վստահ եմ, աշխարհի առաջնությունում ևս կմրցեմ այդ մարզիի հետ, այնպես որ նրան հաղթելու հնարավորություն ունեմ»,-ասաց նա:

Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:

Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի 

 

Եվրոպական խաղերին կմասնակցի վեց սամբիստ

2019թ. հունիսի 21-ից 30-ը Բելոռուսի մայրաքաղաք Մինսկում կկայանան 2-րդ եվրոպական խաղերը՝ մասնակցությամբ 50 պետության ավելի քան 4000 մարզիկների:
15 մարզաձևերի թվում է նաև սամբոն, որի մրցումները կկայանան հունիսի 22-ին և 23-ին, կխաղարկվի 18 հավաքածու մեդալ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան մրցումների է գործուղելու 5 մարզիկի և մեկ մարզուհու:

Հունիսի 22-ին մրցագորգ կմտնեն 48 կգ քաշային Ասյա Լալազարյանը, 57 կգ՝ Մաքսիմ Մանուկյանը, 82 կգ՝ Դավիթ Գրիգորյանը:

Հունիսի 23-ին՝ Տիգրան Կիրակոսյանը /52կգ/, Արսեն Ղազարյանը /74կգ/ և Գրիգոր Սահակյանը /90կգ/:

Մրցավայր են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Հայկ Ավետիսյանը, Էռնեստ Միրզոյանը:Medal1

Nelson Stepanyan-  kanonakarg-2019

2019թ․ հունիսի 16-ին, «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ մարզահամալիրում անցկացվեց ըմբշամարտի ձևերից աշխարհի առաջին չեմպիոն ԳԱՌՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ 24-րդ ավանդական հուշամրցաշարը, որին մասնակցեցին շուրջ 5տասնյակ հայ ուժեղագույն մարզիկներԵրևանից, Արցախից ու ՀՀ մարզերից։ Հուշամրցաշարն անցավ բարձր կազմակերպչական մակարդակով, հաղթողները և մրցանակակիրները պարգևտրվեցին մեդալներով, գավաթներով և պատվոգրերով: Ներկա էին Գառնիկ Հովհաննիսյանի ընտանիքի անդամները:

GH-1GH-2GH-3GH-4GH-5GH-5GH-6GH-7GH-8GH-9GH-10GH-11GH-12GH-13GH-14GH-15GH-16GH-18GH-17GH-19

Հունիսի 11-ին քԵրևանում, "Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն" մարզադահլիճում անցկացվեց ՍՁՕՄՊ մարզադպրոցի ձյուդոյի դեռահասների բաց առաջնությունը, որի նպատակն էր ձյուդո մարզաձի հետագա զարգացումը և մասսայականացումը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև՝ ապահովել մարզիկների մրցակցական փորձը՝ բարձրացնելով նրանց որակավորումը։

2005-2006թթմարզիկներ՝

JUDO 22JUDO 23JUDO 24JUDO 25JUDO 26JUDO 27JUDO 28JUDO 29JUDO 210JUDO 211JUDO 212JUDO 213JUDO 214JUDO 214JUDO 215JUDO 216JUDO 217

 

2007-2009թթ մարզիկներ՝

JUDO 31JUDO 32JUDO 33