1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

Մայիսի 16-ից 18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող սամբոյի Եվրոպայի 2014թ. առաջնության մրցումային վերջին օրը հայ մարզիկները նվաճեցին ևս երկու մեդալ:
Հաջող մրցելույթներ ունեցան մեր ամենատիտղոսակիր մարզիկները՝ Աշոտ Դանիելյանն /82կգ/ ու Վաչիկ Վարդանյանը /68կգ/, ովքեր արժանացան՝ համապատասխանաբար բրոնզե և արծաթե մեդալների:
Հիշեցնենք, որ մինչ այդ բրոնզե մեդալներով էին պարգևատրվել Էդիկ Պետրոսյանն /90 կգ/ ու Վահան Նիկոլայանը /62 կգ/, արծաթե՝ Մխիթար Մխիթարյանը /57 կգ/, իսկ Տիգրան Կիրակոսյանը հռչակվել էր Հին աշխարհամասի չեմպիոն և արժանացել ոսկե մեդալի:
Այսպիսով, Հայաստանի սամբոյի հավաքականի հաշվին գրանցվեց 6 մեդալ. 1 ոսկի, 2 արծաթ, 3 բրոնզ:

Հայաստանի սամբոյի պատվիրակությունը հայրենիք կվերադառնա մայիսի 20-ին:

Մայիսի 16-ից 18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող սամբոյի Եվրոպայի 2014թ. առաջնության մրցումային երկրորդ օրը 62 կգ քաշային կարգում հանդես եկող աբովյանցի Վահան Նիկոլայանը գրավեց երրորդ տեղն ու արժանացավ բրոնզե պարգևի՝ մեր հավաքականի մեդալները հասցնելով չորսի:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին բրոնզե մեդալ էր նվաճել զինծառայող Էդիկ Պետրոսյանը /90 կգ/, արծաթ՝ Մխիթար Մխիթարյանը /57 կգ, ք. Սպիտակ/, իսկ վանաձորցի Տիգրան Կարապետյանը եզրափակիչ գոտեմարտում 8:0 հաշվով հաղթելով ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովին հռչակվել էր Հին աշխարհամասի չեմպիոն:

Այսպիսով, երկու օրվա արդյունքում Հայաստանի սամբոյի հավաքականի հաշվին գրանցվել է չորս մեդալ. 1 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ:
Մայիսի 18-ին մրցասպարեզ կմտնեն մեր սամբիստներից ևս երեքը, ընդ որում Վաչիկ Վարդանյանը և Աշոտ Դանիելյանը աշխարհի չեմպիոններ են:

Մայիսի 16-ից 18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող սամբոյի Եվրոպայի 2014թ. առաջնության առաջին մրցումային օրը հայ սամբիստները նվաճեցին երեք մեդալ:
Մեր հավաքականի առաջին մեդալը վաստակեց 90 կգ քաշային կարգում հանդես եկող, Բանակի կենտրոնական մարզական ակումբի սան Էդիկ Պետրոսյանը՝ գրավելով 3-րդ տեղն ու արժանանալով բրոնզի:
Մեր մարզիկներից երկուսը, հաղթելով բոլոր գոտեմարտերը հասան եզրափակիչ և ապահովեցին մեր ընտրանու հաջորդ երկու մեդալները:
57 կգ քաշային, սպիտակցի Մխիթար Մխիթարյանը, ցավոք պարտվեց եզրափակիչ գոտեմարտում և բավարարվեց արծաթե մեդալով, փոխարենը գերազանց հանդես եկավ Տիգրան Կիրակոսյանը և արժանանալով չեմպիոնի կոչման, ի պատիվ Հայաստանի հնչեցրեց հայոց օրհներգը:
Ի դեպ Տիգրանի մրցակիցը 52 կգ քաշային կարգի եզրափակչում ադրբեջանցի Ագասիֆ Սամեդովն էր:
Հիշեցնենք , որ վանաձորցի մարզիկը չեմպիոն էր հռչակվել նաև 2013թ. համաշխարհային ունիվերսիադայում:
Մեր մյուս մարզիկները մրցասպարեզ կմտնեն նաև մայիսի 17-ին ու 18-ին:

Մայիսի 16-ից 18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կկայանա սամբոյի Եվրոպայի 2014թ. առաջնությունը, որին այս անգամ մասնակցության հայտ է ներկայացրել ռեկորդային՝ թվով 32 երկիր:
Հայկական սամբոյի պատիվը «Սալա Պոլիվալենտա» մրցապալատում կպահեն ուժեղագույն մարզիկներ Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Աբովյանից, Սպիտակից, Ստեփանակերտից, ովքեր՝ գրեթե առանց բացառության, հանդիսանում են աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ. Աշոտ Դանիելյան, Վաչիկ Վարդանյան, Տիգրան Կիրակոսյան, Սոսե Բալասանյան, Մավրիկ Նասիբյան և այլք:
Մեր պատվիրակության կազմում են մարզիչներ Վովիկ Խոջայանը, Էռնեստ Միրզոյանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրցի կոլեկտիվները ցավով տեղեկացնում են, որ 85 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո, կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող

                                   ՅՈՒՐԻ ԱՐՄԵՆԱԿԻ ԲԱԲԱՅԱՆԸ

Նա աշխարհի և Եվրոպայի մի շարք հաղթողների ու մրցանակակիրների, բազմաթիվ միջազգային կարգի սպորտի վարպետների, ապագա քաղաքական-հասարակական գործիչների, արցախյան շարժման և պատերազմի մասնակիցների դաստիարակ էր. լավ մարդ, հրաշալի անձնավորություն, գերազանց մանկավարժ, ով օրինակ էր ծառայում հարյուրավորների' թե մրցագորգի վրա, թե կյանքում և առօրյայում:
Մենք սգում ենք սիրելի մարզչի մահվան համար, ցավակցում՝ ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, սաներին:
Համոզված ենք, Յուրի Բաբայանի անունը կմնա հայկական սպորտի տարեգրության մեջ, նրան ճանաչողները կհիշեն սիրով ու հարգանքով: