1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

2014թ. մարտի 1-ից 3-ը Երևանի «Աշխատանք» մարզապալատում կայացան Հայաստանի սամբոյի պատանեկան և երիտասարդական առաջնությունները, որին մասնակցեց ավելի քան 200 մարզիկ Գյումրիից, Վանաձորից, Սպիտակից, Իջևանից, Տավուշի մարզի Սևքար գյուղից, Աբովյանից, Հրազդանից, Նոր Հաճընից, Բյուրեղավանից, Եղվարդից, Արմավիրից, Արտաշատից, Ստեփանակերտից, «Հայաստան» մարզական միությունից, Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջից, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցից, Բանակի կենտրոնական մարզական ակումբից:
Ուրախալի է, որ սամբոյի աշխարհագրությունը գնալով ընդլայնվում է և ավանդաբար ուժեղ համարվող մարզօջախների /Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան, Գյումրիի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի մարզադպրոցներ և այլն/ սաների հետ հավասար, մրցանակային տեղերի համար պայքարեցին նաև այլ մարզական կառույցների ներկայացուցիչները, որոնցից արժե առանձնացնել, օրինակ՝ Սևքար գյուղի թիմին, ովքեր առաջնությանը մասնակցեցին 14 մարզիկով և արժանացան երեք մեդալի:
Գովելի է նաև, որ աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների /Գոռ Մայիլյան, Գրիգոր Մխիթարյան, Ջիվան Ղազարյան, Էդիկ Պետրոսյան և այլք/ կողքին իրենց հմտությամբ առանձնացան նաև նոր անուններ, ովքեր կարող են մոտ ապագայում բարձր պահել հայկական սամբոյի պատիվը միջազգային մրցասպարեզներում:
Ի դեպ, առաջնությունների արդյունքներով Հայաստանի սամբոյի ֆեդրացիան կձևավորի Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականները, որոնք կմասնակցեն ապրիլի 10-ից 14-ը Իսպանիայի Կասերաս քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Հաղթողները և մրցանակակիրներն արժանացան մեդալների, դիպլոմների և դրամական խրախուսանքի:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի սամբոյի 2014թ. պատանեկան և երիտասարդական առաջնության հաղթողներին.

Կարդալ ավելին >>>

2014թ. մարտի 2-ին Երևանի «Աշխատանք» մարզապալատում կայացավ Հայաստանի սամբոյի պատանիների առաջնությունը, որին մասնակցեց շուրջ 140 մարզիկ Գյումրիից, Վանաձորից, Սպիտակից, Իջևանից, Տավուշի մարզի Սևքար գյուղից, Աբովյանից, Հրազդանից, Նոր Հաճընից, Բյուրեղավանից, Եղվարդից, Արմավիրից, Արտաշատից, Ստեփանակերտից, «Հայաստան» մարզական միությունից, Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջից, Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցից:
Ստորև ներկայացնում ենք Հայաստանի սամբոյի 2014թ. պատանեկան առաջնության հաղթողներին և մրցանակակիրներին.

Կարդալ ավելին >>>

2014թ. մարտի 1-ից 4-ը Երևանի «Աշխատանք» մարզապալատում կկայանա Սամբոյի Հայաստանի պատանիների և երիտասարդների առաջնությունը՝ մասնակցությամբ Երևանի, ՀՀ մարզերի և ԼՂՀ լավագույն մարզիկների:
Հաղթողները կպարգևատրվեն համապատասխան կարգի դիպլոմներով և մեդալներով: Առաջնությունների արդյունքներով կձևավորվեն Հայաստանի պատանեկան ու երիտասարդական հավաքականները, որոնք կմասնակցեն ապրիլի 10-ից 14-ը Իսպանիայի Կասերաս քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Գոտեմարտերի սկիզբը ժ. 10:00-ին, հասցեն՝ Երևան, Ցախի փ, 18: Մուտքն ազատ է:

Հունվարի 24-ից 27-ը Ալմա-Աթա քաղաքում անցկացվելիք մրցաշարը, ուր կխաղարկվեն Ղազախստանի նախագահ Նազարբաևի մրցանակները, հանդիսանում է սամբոյի աշխարհի գավաթի փուլերից առաջինը:
Ի թիվս 17 պետության 350 մարզիկի, Հայաստանը կներկայացնեն Աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանը, աշխարհի և եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ Տիգրան Կիրակոսյանը, Դավիթ Գրիգորյանը, Մավրիկ Նասիբյանը, Մարտին Միրզոյանը:
Հիշեցնենք, որ սամբոյի աշխարհի գավաթը խաղարկվում է մի քանի փուլով և արդյունքներն ամփոփվում են մրցաշրջանի վերջում:
Մեր մարզիկներից Դավիթ Գրիգորյանն անցած տարվա ցուցանիշներով 90 կգ քաշային կարգում ճանաչվել էր երկրորդը և արժանացել արծաթե մեդալի, նման հաջողության էր հասել նաև Աշոտ Դանիելյանը 2012 թվականին:

Սամբոյի համաշխարհային ֆեդերացիան /FIAS/ ամփոփել է Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության արդյունքները, որոնցում հաշվի են առնվում տարվա ընթացքում կայացած չորս փուլերում՝ մարզիկների հավաքած միավորները:
90 կգ քաշային կարգում պատվավոր երկրորդ տեղն է զբաղեցրել և արծաթե մեդալի արժանացել Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի սան Դավիթ Գրիգորյանը:

Կարդալ ավելին >>>