1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

2013թ. նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը, ուր ի շարս կազմակերպչական խնդիրների քննարկվեցին նաև Հայաստանի սամբոյի մեծահասակների հավաքականի՝ աշխարհի առաջնության մասնակցության և Լեռնային Ղարաբաղում սամբոյի զարգացման և հանրահռչակման գործը խթանելու նպատակով ֆեդերացիայի՝ արցախաբնակ փոխնախագահ ընտրելու հարցը.
Գործկոմը որոշեց.
ա/ 2013թ. աշխարհի առաջնությանը գործուղել մարզիկների՝ ըստ նախնական ցուցակի և հայտերի, ինչպես նաև՝ մրցավար Վովիկ Խոջայանին, մարզիչներ Էռնեստ Միրզոյանին, Արսեն Դավթյանին: Պատվիրակությունը կգլխավորի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
բ/ Լեռնային Ղարաբաղում սամբոյի զարգացման և հանրահռչակման գործը խթանելու նպատակով ֆեդերացիայի փոխնախագահի ընտրության համար առաջադրել Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Էմիլ Հովհաննիսյանի թեկնածությունը /ինչը հաստատվեց քվեարկությամբ/:

Լրացավ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի գործունեության 30 տարին: Մարզօջախը հիմնադրվել է 1983թ. նոյեմբերին: Տարբեր տարիների կոչվել է «Երևանի Օրջոնիկիձեի շրջանի թիվ 2 համալիր մարզադպրոց», «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված հանրապետական մարզադպրոց», իսկ 2003-ից կրում է ներկայիս անունը:
Երեք տասնամյակի ընթացքում, գերազանց արդյունքների համար դպրոցի մասնագետ-մանկավարժներից 30 ստացել են ՀՀ վաստակավոր մարզչի, 16-ը՝ Միջազգային կարգի մրցավարի կոչում, հիմնադիր-տնօրեն Լևոն Հայրապետյանը՝ արժանացել պետական բարձր պարգևների:
Եվրոպայի և աշխարհի առաջնություններում դպրոցի սաները նվաճել են 286 մեդալ, որից 64-ը՝ ոսկե, 77-ը՝ արծաթե, 145-ը՝ բրոնզե:

Կարդալ ավելին >>>

2013թ. հոկտեմբերի 26-ին Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկեց 385թ. 291-րդ օլիմպիական խաղերի հաղթող Հայոց Վարազդատ թագավորի անվան ավանդական բաց մրցաշարը, որին երկու տարիքային խմբերում մասնակցում են մայրաքաղաքի և մարզերի ավելի քան հարյուր պատանի սամբիստներ:

Հոկտեմբերի 18-ից 26-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում անց է կացվում Մարտարվեստների «Սպորտակկորդ» համաշխարհային երկրորդ խաղերը, որում ներառված է 15 օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձև՝ սամբո, ձյուդո, հայկիդո, ըմբշամարտ, սումո, սուսերամարտ, կենդո, քիքբոքսինգ, բոքս, թայբոքս, ջիու-ջիցու, սավատ, թհեկվոնդո, ուշու և կառատե:

Սամբոյի մրցումների՝ 100 կգ-ից բարձր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հակոբ Առաքելյանը գերազանց հանդես եկավ առաջին երեք գոտեմարտերում և հասավ եզրափակիչ, ուր չափազանց լարված մրցակցությունում պարտվեց ռուսաստանցի աշխարհի եռակի չեմպիոն Եվգենի Իսաևին: 

Կարդալ ավելին >>>

Ավարտվեց, հոկտեմբերի 10-ից 14-ը՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքի «Pale de Sport» մարզապալատում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնությունը՝ պատանիների, աղջիկների և երիտասարդների միջև, որին մասնակցում էին ներկայացուցիչներ 27 երկրից:
Այս տարվա գլխավոր ստուգատեսից հայ սամբիստները կվերադառնան 4 բրոնզե մեդալով:
Պատվո հարթակի երրորդ հորիզոնականին կանգնեցին մեր աղջիկներից Երջանիկ Կարապետյանը՝ 48կգ /Երևան/, Ռոզա Խաչատրյանը՝ 52 կգ /Երևան/, պատանիներից՝ Էդիկ Պետրոսյանը՝ 87կգ /Սպիտակ/, երիտասարդներից՝ Գրիգոր Մխիթարյանը՝ 52կգ /ԲԿՄԱ/: