1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր և երկարամյա տնօրեն Լևոն Հայրապետյանը' ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ և հայկական սպորտի զարգացման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Ոսկե մեդալով:
Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ 2013թ. հոկտեմբերի 9-ին' ֆեդերացիայի, մարզադպրոցի և նախարության ներկայացուցիչների մասնակցությամբ, մեդալը հոբելյարին հանձնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Նազարեթ Մնացականյանը:

Հունաստանի Սալոնիկ քաղաքում հոկտեմբերի 10-ից 14-ը կկայանա Սամբոյի աշխարհի 2013թ. առաջնությունը' պատանիների, աղջիկների և երիտասարդների միջև:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան համաշխարհային ստուգատեսին կգործուղի երկու տասնյակ մարզիկ-մարզուհիների, այդ թվում՝ այս տարվա Եվրոպայի առաջնության 3 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալակրի:

Կարդալ ավելին >>>

Քաղվածք

Արձանագրություն
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի նիստի

01 հոկտեմբերի 2013թ. քաղ. Երևան

Օրակարգ

1. FIAS – ի XXV և XXVI կոնգրեսների (Մալայզիա, ք. Կուալա-Լումպուր, 22 հունիսի 2013թ.
և Շվեյցարիա, ք. Ցյուրիխ, 04-06 հոկտեմբերի 2013թ.) ՀՍՖ-ին հրավիրելու և մասնակցելու քննարկման մասին:
2. Սամբոյի միջազգային ֆեդերացիայի XXVI կոնգրեսին (ք. Սանկտ-Պետերբուրգ, 04-06 հոկտեմբերի 2013թ.) ՀՍՖ-ին հրավիրելու և մասնակցելու քննարկման մասին:
3. Վերը նշված միջոցառումների վերաբերյալ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի դիրքորոշման մասին:
4. Աշխարհի առաջնություններին (10-14 հոկտեմբերի 2013թ., Հունաստան, ք. Սալոնիկ,
21-25 նոյեմբերի 2013թ. ք. Սանկտ-Պետերբուրգ) Հայաստանի սամբոյի հավաքական թիմերի մասնակցության մասին:
5. Այլ հարցեր:

Կարդալ ավելին >>>

Սեպտեմբերի 28-ից 29-ը Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ Երևան քաղաքի սամբոյի առաջնությունը՝ 1998-99թթ ծնված մարզիկների միջև:
10 քաշային կարգերում մրցեցին շուրջ 7 տասնյակ պատանի սամբիստներ' Երևանի տարբեր վարչական շրջաններից, Աբովյանից, Արտաշատից, Չարենցավանից, Նոր Հաճընից, Եղվարդից:
Ստորև ներկայացնում ենք հաղթողներին.

Արմեն Սիմոնյան- 42 կգ
Վրեժ Հարությունյան-46 կգ
Հարություն Խոջոյան-50 կգ
Վահե Ղազարյան-55 կգ
Հարություն Ուզունյան-60 կգ
Ռազմիկ Մաթևոսյան-66 կգ
Նարեկ Շատվերյան-72 կգ
Կիմ Կարապետյան-78 կգ
Արմենակ Գյագունց-84 կգ
Ռոմեն Ավինյան-+84 կգ

Մրցումները կազմակերպել էր Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության բաժինը:

2013թ. սեպտեմբերի 19-ից 21-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային փոքրամասնությունների համախմբման կոմիտեի սպորտի բաժնի պատվիրակությունը քանիցս հյուրընկալվել է Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում և դպրոցի ղեկավարության ու Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի անդամների հետ հանդիպումների ընթացքում ծանոթացել է

Կարդալ ավելին >>>