1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

Հարգելի սպորտի սիրահարներ, այս տարի մեր վերջին հնարավորությունն է ընգրկվելու Եվրոպական օլիմպիական խաղերին, որի հահար անհրաժեշտ է ձեր ֆինանսական աջակցությունը: Կարծում ենք բոլորիս հաճելի կլինի, որ մեր սամբիստների հաղթանակի մեջ ունենանք նաև մեր լուման:

Մանրամասների համար այցելեք ստորև նշված կայքը:

https://gogetfunding.com/funds-for-armenian-national-sambo-team/?fbclid=IwAR3RP_m7x55tvsPpfz0TM7QAE-t585m01bHANIQCS2XyEiDRCKSTOrbtEcc

 

 

 


2018թ նոյեմբերի 30-ին Ճապոնիայի Տոկիո քաղաքում անցկացված միջազգային Օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստի ժամանակ սամբոն ճանաճվեց որպես օլիմպիական մարզաձև:

Կարդալ ավելին >>>

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան 2018թ. նոյեմբերի 30-ին ժամը 18:30-ին հրավիրում է Կինոյի տուն՝

մասնակցելու սամբո մարզաձևի ստեղծման 80,

Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադրման 35

և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի երկարամյա նախագահ Լևոն Հայրապետյանի 75 ամյակներին

նվիրված հանդիսությանը, որի ընթացքում կկայանա ֆիլմի ցուցադրություն, նաև սամբոյի երջանկահիշատակ երախտավորի՝ ,,Սամբո. Կյանքիս ճանապարհը,, գրքի շնորհանդեսը:

       Մեր լավագույն մարզիկներից Տիգրան Կիրակոսյանը, ով հանդես էր գալիս մարզական սամբոյի 52 կգ  քաշային կարգում, գերազանց անցկացրեց բոլոր գոտեմարտերը և հասավ եզրափակիչ, ուր գոտեմարտեց Անդրեյ Կուբարկովի հետ: Տիգրանը, շատերի կարծիքով ուժեղ էր, սակայն, մրցավարների ակնհայտ կողմնապահության արդյունքում, հաղթանակը շնորհվեց Ռուսաստանը ներկայացնող մարզիկին:  Մեր պատվիրակությունը պաշտոնապես բողոքարկել է արդյունքը: Ճիշտ է մրցավարական հանձնաժողովը չի փոխել վճիռը, սակայն միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը խոստացել է FIAS մակարդակով անցկացնել լրացուցիչ քննություն:

Կարդալ ավելին >>>

Նոյեմբերի 8-ից 12-ը Բուխարեստում կանցկացվի Սամբոյի աշխարհի 2018թ. առաջնությունը: Ըստ նախնական հայտերի «Sala Polivalenta» մարզապալատի գորգ դուրս կգա 77 երկիր ներկայացնող 720 մարզիկ: Ընդհանուր առմամբ խաղարկվելու է մեդալների 27 հավաքածու՝ տղամարդկանց մարզական և մարտական, կանանց՝ մարզական 9-ական քաշային կարգերի համար:

Կարդալ ավելին >>>