1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

Սեպտեմբերի 7-ից 9-ը Թբիլիսիում անցկացվեց անցկացվեց աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Վրաստանի սամբոյի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արչիլ Չոխելու հիշատակին նվիրված միջազգային հուշամրցաշարը, որը աշխարհի առաջնությունից առաջ հիանալի է հնարավորություն էր մարզիկների համար՝ ուժերը չափելու, հնարավորություններն ստուգելու, հնարավոր մրցակիցների հետ ծանոթանալու համար:

Կարդալ ավելին >>>

 

Հայ պատանի սամբիստները, մասնակցելով սեպտեմբերի 6-7 Մոսկվայում անցկացված ՀԱՊԿ անդամ պետությունների միջև անցկացվող սամբոյի միջազգային 3-րդ փառատոնին, նվաճեցին 9 մեդալ և թիմային հաշվարկով գրավեցին պատվավոր 2-րդ տեղը:

Կարդալ ավելին >>>

Սեպտեմբերի 1-ից 4-ը Իրկուտսկում անցկացված ,,Բայկալի գավաթ,, մարտական սամբոյի երկրորդ միջազգային մրցաշարին, որը նվիրված էր սամբո մարզաձևի ստեղծման 80 ամյակին, Հայաստանը ներկայացնող երեք մարզիկից երկուսը հասան հաջողության.

82 կգ քաշային կարգում հանդես եկող Հակոբ Օրդյանը զբաղեցրեց 3-րդ, իսկ 100 կգ քաշային Սահակ Պետրոսյանը 2-րդ հորիզոնականը:

Bayka 20108l

Ռուսատանի Օրյոլ քաղաքում օգօստոսի 22-26 անցկացվեց Աշխարհի դպրոցականների առաջնությունը, որին մասնակցեց նաև Հայաստանի հավաքական թիմի 6  մարզիկներ, որոնցից Հրաչ Սարգսյանը 42կգ Արմեն Ադաշյանը՝ 50 կգ և Սարգիս Սարգսյանը՝ 66 կգ նվաճեցին բրոնզե մեդալներ:

school 2018

2018 թհունիսի15-ին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ մարզահամալիրում /ք. Երևան, Մանանդյան 41, նախկին Միկա./ տեղի ունեցավ Հայաստանից՝ ըմբշամարտի ձևերից առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի 23-րդ ավանդական հուշամրցաշարը, որին մասնակցեցին ավելի քան 60 ուժեղագույն սամբիստներ ՀՀ մարզերից, Երևանից, Արցախից:

           Գոտեմարտերից առաջ մասնակիցների կողմից հարգանքի տուրք՝ ծախկեպսակ դրվեց Գառնիկ Հովհաննիսյանի շիրիմին:

Հատուկ մրցանակի արժանացան 62 կգ Գառնիկ Հովհաննիսյանի, 57կգ Արտակ Գևորգյանի, 68կգ Անդրանիկ Ծատուրյանի քաշային կարգերում հաղթող մարզիկները: Հուշամրցաշարն անցավ բարձր կազմակերպչական մակարդակով, հաղթողները և մրցանակակիրները պարգևտրվեցին մեդալներով, պատվոգրերով և թանկարժեք նվերներով:

Ոսկե մեդալներ նվաճեցին Մանուկյան Էդմոնդ 57 կգ քաշային կարգում, Մանուկյան Մաքսիմ 62կգ ք/կ, Մահինյան Կառլեն 68կգ ք/կ, Նաղդալյան Անդրանիկ 74 կգ, Գրիգորյան Դավիթ 82կգ, Պետրոսյան Էդիկ 90կգ, Մանուկյան Արման +90կգ: