1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին՝ գարնանային տոների կապակցությամբ և տեղեկացնում, որ մարտի 4-ին տեղի ունեցան Հայաստանի սամբոյի աղջիկների և կանանց առաջնությունները, որին մասնակցեց 47 մարզուհի՝ Լոռիից,Արարատից,Արցախից, Կոտայքից, Երևանից:

Ստորև ներկայացնում ենք առաջնություններում հաղթածներին:

Կարդալ ավելին >>>

Փետրվարի 24-ին և 25-ին ,,Հայաստան,, մարզական միության մարզադահլիճում անցկացվեցին Հայաստանի սամբոյի 2018թ պատանեկան ու երիտասարդական առաջնությունները՝ մասնակցությամբ ՀՀ մարզերի և Արցախի ավելի քան 250 մարզիկների:

Ստորև ներկայացնում ենք առաջնությունների հաղթողներին, որոնք էլ կձևավորեն մեր հավաքականները և կներկայացնեն Հայաստանը Եվրոպայի առաջնությունում, որը տեղի կունենա ապրիլին՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում:

Կարդալ ավելին >>>

2018թ. փետրվարի 15-ից 17-ը Մինսկում 17-րդ անգամ  անցկացվեց Սամբոյի Բելոռուսի բաց առաջնությունը, ուր խաղարկվում էին երկրի նախագահ Լուկաշենկոյի մրցանակները:

Աշխարհի շատ երկրների առաջատար մարզիկների թվում ասպարեզ մտան նաև Հայաստանը ներկայացնող սամբիստներ, որոնցից Դավիթ Պետրոսյանը, ով հանդես էր գալիս մարտական սամբոյի 82 կգ քաշային կարգում, նվաճեց բրոնզե մեդալ:

Կարդալ ավելին >>>

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2017 թ. դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ  Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթողների և 2017 թվականի ընթացքում մարզական բարձր նվաճումներ ունեցած մարզիկների պարգևատրման ու մեծարման հանդիսավոր արարողությունը:

Հայաստանի 2017թ. Տարվա 10 լավագույն մարզիկներից երկուսը սամբիստ են՝ Տիգրան Կիրակոսյանը և Գրիգոր Մխիթարյանը:

Կրկին շնորհավորում ենք նրանց՝ մաղթելով նորանոր հաղթանակներ:

Սիրով տեղեկացնում ենք, որ 2017 թվականի մարզիկների լավագույն տասնյակում՝ շնորհիվ հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության և հանրության կողմից ուղարկված SMS հաղորդագրությունների, ընդգրկվեցին նաև Սամբոյի 2017թ. աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանն ու Աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի փոխչեմպիոն Գրիգոր Մխիթարյանը, ինչը՝ սամբո մարզաձևի երկրպագուների, մարզիկների ու մարզիչների համար չափազանց ուրախալի և հաճելի է:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում բոլոր քվեարկողներին՝ մեր տղաների հաղթանակը գնահատելու և կարևորելու համար:

Հիշեցնենք, որ հայ սամբիստները 2017թ. աշխարհի և եվրոպայի պատանեկան, երիտասարդական, մեծահասակների առաջնություններում ու Աշխարհի սուպերգավաթի խաղարկությունում նվաճել են  44 մեդալ, որից 8  ոսկի, 11 արծաթ,  25բրոնզ:

 

Շնորհավոր Նոր տարի