Տեսադարան
Հայ մասնագետները կօգնեն Չինաստանին
2013թ. սեպտեմբերի 19-ից 21-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային փոքրամասնությունների համախմբման կոմիտեի սպորտի բաժնի պատվիրակությունը քանիցս հյուրընկալվել է Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում և դպրոցի ղեկավարության ու Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործկոմի անդամների հետ
հանդիպումների ընթացքում ծանոթացել է ինչպես մարզադպրոցի, այնպես էլ ֆեդերացիայի աշխատանքների, հայ սամբիստների՝ միջազգային մրցասպարեզներում արձանագրած հաջողությունների հետ: Չինացի հյուրերը ներկա են գտնվել դպրոցի ուսումնամարզական պարապմունքներին, հանդիպել մարզումներ անցկացնող Հայաստանի սամբոյի ազգային հավաքականի մարզիկների և մարզիչների հետ, տպավորվել Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների ու մրցանակակիրների առատությունից, շոյվել' խորհրդանշական նվերներից, այն է սամբոյի մարզազգեստներ, ուսումնական ձեռնարկներ, մարզական հուշանվերներ:
Հաշվի առնելով հանգամանքը, որ Չինաստանում նոր-նոր է կազմավորվում սամբո ըմբշամարտը և հայ մասնագետների տարիների փորձառությունն ու վարպետությունը կարող է օգտակար լինել ՉԺՀ-ում մարզաձևի զարգացմանն ու հանրահռչակմանը, հետագա համագործակցության սկիզբը դնելու նպատակով ս/թ սեպտեմբերի 21-ին Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, ի դեմս՝ նախագահ Լևոն Հայրապետյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային փոքրամասնությունների համախմբման կոմիտեն, ի դեմս՝ սպորտի բաժնի պետ Ցուեյ Լեյի կնքեցին համաձայնագիր: