Առաջնություններ
-
2013թ հոկտեմբերի 10-ից 14-ը՝ Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցավ Սամբոյի աշխարհի առաջնությունը՝ պատանիների, աղջիկների և երիտասարդների միջև, որին մասնակցում էին ներկայացուցիչներ 27 երկրից:
Այս տարվա գլխավոր ստուգատեսում հայ սամբիստները նվաճեցին 4 բրոնզե մեդալ:
Պատվո հարթակի երրորդ հորիզոնականին կանգնեցին մեր աղջիկներից Երջանիկ Կարապետյանը՝ 48կգ /Երևան/, Ռոզա Խաչատրյանը՝ 52 կգ /Երևան/, պատանիներից՝ Էդիկ Պետրոսյանը՝ 87կգ /Սպիտակ/, երիտասարդներից՝ Գրիգոր Մխիթարյանը՝ 52կգ /ԲԿՄԱ/:
-
Հայաստանի հավաքականը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հոկտեմբերի 13-ից 16-ն անցկացված Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի 2011թվականի առաջնությունից հայրենիք վերադարձավ 1 ոսկե, 1 արծաթե, 5 բրոնզե մեդալներով: Երիտասարդներից՝ մեր ընտրանու համար բրոնզե մեդալներ վաստակեցին Մաքսիմ Մանուկյանը՝ 48 կգ կիլոգրամ քաշային կարգ,
-
2010թ. հոկտեմբերի 7-ից 10-ը' Թբիլիսիում կայացած Սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնությունում հայ սամբիստները նվաճեցին 6 մեդալ:
Գոռ Մալյանը /52 կգ/, Մհեր Կարապետյանը /75կգ/, Գարեգին Խաչատրյանը /90 կգ/ արժանացան բրոնզե,
Ալբերտ Քարհանյանն /74 կգ/ ու Ռուդոլֆ Ոսկանյանը /87կգ/ արծաթե,
իսկ 48 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը' ոսկե մեդալի:
-
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում 2011թ. նոյեմբերի 10-ից 13-ն անցակացված Սամբոյի աշխարհի 35-րդ առաջնության 100 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան Հակոբ Առաքելյանը գրավեց 3-րդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի: Սա մեր միակ մեդալն էր:
-
Հայ սամբիստները Աշխարհի առաջնությանը նվաճեցին յոթ մեդալ 2012թ. հոկտեմբերի 11-ից 15-ը, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի առաջնությունից Հայաստանի հավաքականները վերադարձան 7 մեդալով, որից մեկը՝ ոսկե, չորսը՝ արծաթե, երկուսը՝ բրոնզե: Մեր պատանեկան հավաքականը թիմային հաշվարկով գրավեց երրորդ հորիզոնականը. առաջինում ռուսներն էին, երկրորդում՝ վրացիները: Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին. Պատանիների աշխարհի առաջնություն Ջիվան Ղազարյան /48կգ/-արծաթե մեդալ Գրիգոր Մխիթարյան /52կգ/- արծաթե մեդալ Գոռ Մայիլյան /56կգ/-ոսկե մեդալ Հովհաննես Ալեքսանյան /60կգ/- արծաթե մեդալ Մինաս Մադոյան /75կգ/-բրոնզե մեդալ Երիտասարդներ աշխարհի առաջնություն Լենդրուշ Զատիկյան /48կգ/- բրոնզե մեդալ Աղջիկների աշխարհի առաջնություն Ռոզա Խաչատրյան /52կգ/- արծաթե մեդալ
-
Նոյեմբերի 11-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտված սամբոյի աշխարհի առաջնությունում հայ սամբիստները նվաճեցին երեք մեդալ: Տիգրան Կիրակոսյանը (52 կգ, մարզական սամբո) և Մխիթար Մխիթարյանը (52 կգ, մարտական սամբո) արժանացան բրոնզե մեդալի, իսկ Վաչիկ Վարդանյանը (68 կգ, մարտական սամբո), պարտվելով միայն եզրափակիչ գոտեմարտում, կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ հարթակին' պարգևատրվելով արծաթե մեդալով:
-
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտվեց Սամբոյի 2019թ. Եվրոպայի կադետների առաջնությունը, որին մասնակցեց 19 երկրի 173 մարզիկ-մարզուհի:
Մրցումների առաջին օրը՝ դեկտեմբերի 7-ին, 42 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Ալավերդյանն արժանացավ բրոնզե մեդալի: Դեկտեմբերի 8-ին մրցագորգ մտած մարզիկներից հաջող ելույթներ ունեցավ 55 կգ քաշային Աշիկ Անդրեյանը, ով պարտվեց միայն եզրափակիչ գոտեմարտում և նվաճելով արծաթե մեդալ կանգնեց պատվո երկրորդ հարթակին:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան առաջնությանը գործուղել էր 9 մարզիկ: