Առաջնություններ
-
2015 թ. Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնություն
Նովի-Սադ, Սերբիա
16-20 ապրիլի 2015 թ.ՊԱՏԱՆԻՆԵՐ
1. ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԴԱՎԻԹ – 81 կգ - 2-րդ տեղ /ԵՐԵՎԱՆ, ՍՁՕՄՊՄԴ/
2. ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ – 52 կգ - 3-րդ տեղ /ԱԲՈՎՅԱՆ/
3. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԴԱՆԻԵԼ – 60 կգ - 3-րդ տեղ /գ. ԱՅԳՈՒՏ,ՍՁՕՄՊՄԴ/
4. ՍԱՀԱԿՅԱՆ ԳՐԻԳՈՐ – 87 կգ - 3-րդ տեղ /ԳՅՈՒՄՐԻ/ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ
1. ՊԵՏՐՈՍՅԱՆ ԷԴԻԿ – 90 կգ- 1-ին տեղ /ՍՊԻՏԱԿ/
2. ՍԱՐԳՍՅԱՆ ՎՈԼՈԴՅԱ – 62 կգ- 2-րդ տեղ/ԳՅՈՒՄՐԻ/
3. ՆԱԶԱՐՅԱՆ ՄԻՇԱ – 82 կգ-2-րդ տեղ/ԳՅՈՒՄՐԻ/
4. ՆԻԱԶՅԱՆ ԱՐՄԱՆ– 48 կգ - 3-րդ տեղ/ԻՋԵՎԱՆ/
-
2014թ. Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների առաջնություն
Պատանիներ
Դավիթ Խաչատրյան՝ 52կգ-արծաթ
Էռնեստ Հայրապետյան՝ 60կգ-արծաթ
Նարեկ Շատվերյան՝ 70կգ-արծաթ
Նաիրի Կարապետյան՝ 81կգ-արծաթ
Ռոբերտ Գաբրիելյան՝ 65կգ-բրոնզ
Միշա Նազարյան՝ 75 կգ-բրոնզԵրիտասարդներ
Լենդրուշ Զատիկյան՝ 48 կգ-ոսկի
Գրիգոր Մխիթարյան՝ 52կգ-ոսկի
Գոռ Մայիլյան՝ 57 կգ-բրոնզ
Սեյրան Սահակյան՝ 90կգ-բրոնզԱղջիկներ
Ռոզա Խաչատրյան՝ 52կգ-բրոնզ
-
Հունաստանի Սալոնիկ քաղաքում 2010թ ապրիլի 13-ից 19-ը կայացավ Սամբոյի պատանիների, աղջիկների,երիտասարդների Եվրոպայի առաջնությունը:
Ներկայացնում ենք մեր բոլոր մեդալակիրներին.Առաջին տեղ'
Տիգրան Կիրակոսյան /52կգ/;
երկրորդ տեղ'
Մհեր Կարապետյան /75կգ/
երրորդ տեղ'
Ալեքսանդր Բալայան /56կգ/
Արեն Անտոնյան /57կգ/
Արմեն Ադամյան /68կգ/
Դավիթ Գրիգորյան /82կգ/
Արտուշ Մկրտչյան /+100կգ/
-
2012թ. պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնություն
2010թ. մայիսի 13-ից 16-ը Մինսկում կայացած Սամբոյի եվրոպայի առաջնությանը, մեր տասը մարզիկներից վեցն արժանացան մեդալների, իսկ թիմային հաշվարկով Հայաստանը 23 մասնակից երկրների շարքում գրավեց 5-րդ տեղը:Կանանց 48 կգ քաշային կարգում հանդես եկող մեր միակ մարզուհին' Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապանեկան մարզադպրոցի սան Ռուզաննա Սարգսյանը /մարզիչ' Գոհար Գևորգյան/ նվաճեց բրոնզե մեդալ:
Բանակի կենտրոնական մարզական ակումբի սան, 52 կգ քաշային, Տիգրան Կիրակոսյանը /մարզիչ' Աղասի Գալստյան/ նույնպես արժանացավ բրոնզե մեդալի: Հիշեցնենք, որ զինվորական մարզիկը 2010-ին արդեն նվաճել էր Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալը և չնայած հիանալի պատրաստվածությանը'մեծահասակների մրցումներում զգացնել տվեց փորձի պակասն ու Տիգրանը կիսաեզրափակիչում տանուլ տվեց գոտեմարտը Վրաստանի ներկայացուցիչ, աշխարհի և եվրոպայի բազմակի չեմպիոն Ուշանգի Կուզանաշվիլիին:
Մարզական սամբոյի մրցումներում հաջող ելույթ ունեցավ նաև Գուրգեն Սևոյանի սան, գյումրեցի Վահան Վարդանյանը և 57 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալ:
Եվրոպայի առաջնության վերջին օրը մրցագորգ դուրս եկան մարտական սամբոյի ներկայացուցիչները: Առավոտյան տեղի ունեցած գոտեմարտերը բարեհաջող էին մեզ համար. Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապանեկան մարզադպրոցի սան, 90 կգ քաշային Արտակ Ծատինյանը /մարզիչ' Մխիթար Հայրապետյան/ նվաճեց բրոնզե մեդալ, իսկ նույն դպրոցի սան Վաչիկ Վարդանյանը /68 կգ/ ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապանեկան մարզադպրոցի ԼՂՀ մասնաճյուղի սան Աշոտ Դանիելյանը /74կգ/ հաղթելով բոլոր մրցամարտերը դուրս եկան եզրափակիչ, ինչն արդեն ենթադրում էր, որ նվազագույնը երկու արծաթե մեդալ արդեն ունենք:
Եզրափակիչ գոտեմարտերը սկսվեցին Երևանի ժամանակով մոտավորապես ժամը 18-ին: Մեր երկու մարզիկների մրցակիցներն էլ Ռուսաստանի ներկայացուցիչներ էին: Աշխարհի և եվրոպայի բազմակի չեմպիոն Ռուսլան Գասանխանովը և Աշխարհի և եվրոպայի բազմակի մրցանակակիր Վաչիկ Վարդանյանը մենամարտը սկսեցին փոխադարձ գրոհներով, մեր մարզիկի հերթական խեղդող հնարքը թվում էր հաղթանակ է բերելու, սակայն Վաչիկը մի պահ թուլացավ ու նախաձեռնությանը տիրած Գասանխանովը ցավեցնող հնարքով հասավ հաղթանակի: Արդյունքում մարզիչ Սամվել Ավդալյանի սանը արժանացավ արծաթե մեդալի:
Ոսկե մեդալ նվաճելու մեր վերջին հույսը արցախցի, Աշխարհի և եվրոպայի բազմակի մրցանակակիր Աշոտ Դանիելյանն էր , ով այս տարի առաջին անգամ էր մասնակցում մարտական սամբոյի մրցումներին: Աշխարհի և եվրոպայի բազմակի չեմպիոն Արսեն Տեմերխանովի հետ գոտեմարտը, իսկապես դիտարժան էր: Հարվածներն ու ցավեցնող հնարքները երկուստեք հաջորդում էին, սակայն տեխնիկական հնարքների շնորհիվ Էռնեստ Միրզոյանի սանը առաջին իսկ րոպեներին ստացավ ,,ակտիվություն,, , տակտիկական ճիշտ պահվածքով պահպանեց առավելությունը մինչև գոտեմարտի ավարտը և մրցավարները հաղթող ճանաչեցին Հայաստանի հավաքականը ներկայացնող, 26 տարեկան, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանին, ում պատվին էլ հնչեց ՀՀ օրներգը և ծածանվեց հայոց եռագույնը: Աշոտը նվաճեց ոսկե մեդալ և հռչակվեց մարտական սամբոյի 2010թ Եվրոպայի չեմպիոն:
Հավելենք, որ Հայաստանի սամբոյի հավաքականի հաջողությանը նպաստեց մայիսի 1-ից 12-ը Բելոռուսի ,,Ստայկի,, օլիմպիական մարզահամալիրում' Վրաստանի և Բելոռուսի հավաքականների հետ համատեղ անցակացված ուսումնամարզական հավաքը: Մեր թիմի ավագ մարզիչն է ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ Գուրգեն Սևոյանը, մարզիչները' ՀՀ վաստակավոր մարզիչներ Էռնեստ Միրզոյանը և Վովիկ Խոջայանը: Հայաստանը որպես մրցավար ներկայացնում էր Միջազգային Էքստրա դասի մրցավար, ՀՀ վաստակավոր մարզիչ Էդուարդ Ասլանյանը: Մեր պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, Միջազգային Էքստրա դասի մրցավար Լևոն Հայրապետյանը:
Հավելենք, որ հայ սամբիստները ևս 7 մեդալ /1 ոսկե, 1 արծաթ, 5 բրոնզ/ նվաճել էին ապրիլ ամսին Հունաստանում անցկացված սամբոյի եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունում: Արդյունքում' 13 մեդալ /2 ոսկի, 2 արծաթ, 9 բրոնզ/:
-
2011թ. ապրիլի 14-ից 18-ը Պրահայում տեղի ունեցավ սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների եվրոպայի առաջնությունը:
Ստորև ներկայացնում ենք մեր մարզիկների արդյունքները.
Պատանիներ
Մխիթարյան Գրիգոր 48 կգ' 3-րդ տեղ
Պետոյան Ռազմիկ 52 կգ' 2-րդ տեղ
Ալեքսանյան Հովհաննես 56 կգ '2-րդ տեղ
Սահակյան Արթուր 60 կգ' 5-րդ տեղ
Մանուկյան Ռաֆիկ 65 կգ' 3-րդ տեղ
Հարությունյան Ռաֆիկ 70 կգ' 5-րդ տեղ
Սերոբյան Հովհաննես 75 կգ' 7-րդ տեղ
Հակոբյան Մարտիրոս 81 կգ' 5-րդ տեղ
Մարգարյան Գոռ +87 կգ' 7-րդ տեղ
Բագիրյան Էմմա 48 կգ' 5-րդ տեղ
Խաչատրյան Ռոզա 52 կգ' 3-րդ տեղ
Երիտասարդներ
Հովհաննիսյան Վարդան 48 կգ' 6-րդ տեղ
Մելքոնյան Արա 52 կգ' 5-րդ տեղ
Ալեքսանյան Սերյոժա 57 կգ' 3-րդ տեղ
Կարապետյան Էդգար 62 կգ' 8-րդ տեղ
Գևորգյան Վահագն 68 կգ' 7-րդ տեղ
Մարգարյան Հակոբ 74 կգ' 9-րդ տեղ
Կարապետյան Մհեր 82 կգ' 3-րդ տեղ
-
2011թ. մայիսի 12-ից 16-ը Բուլղարիայում կայացավ Սամբոյի Եվրոպայի հոբելյանական 30-րդ առաջնությունը' մասնակցությամբ Հին աշախարհամասի 30 պետության: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Սոֆիա' մեր երկրի սամբոյի պատիվը պահելու էր գործուղել 9 մարզիկի, գլխավոր մարզիչ Գուրգեն Սևոյանին, մարզիչներ Վովիկ Խոջայանին, Էռնեստ Միրզոյանին և մրցավար Էդուարդ Ասլանյանին: Պատվիրակությունը ղեկավարում էր Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
Ստորև ներկայացնում ենք առաջնությանը մասնակցած հայ սամբիստներին, նրանց մարզական կազմակերպությունները, քաշային կարգերն ու արդյունքները.
Մարզական սամբո /տղամարդիկ/'
Տիգրան Կիրակոսյան, ԲԿՄԱ, 52 կգ քաշային կարգ' 3-րդ տեղ
Վահան Վարդանյան, Գյումրիի համալիր մարզադպրոց, 57 կգ ք/կ' 7-րդ տեղ
Փայլակ Վարդազարյան, Գյումրիի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջ, 62 կգ ք/կ' 5-րդ տեղ
Անդրանիկ Նաղդալյան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Աբովյանի մասնաճյուղ, 68 կգ ք/կ, 5-րդ տեղ
Աշոտ Դանիելյան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ, 74 կգ ք/կ'3-րդ տեղ
Մավրիկ Նասիբյան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ, 82 կգ ք/կ' 7-րդ տեղ
Թիմային հաշվարկով Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:
Մարզական սամբո /կանայք/'
Ռուզաննա Սարգսյան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, 48 կգ ք/կ' 3-րդ տեղ:
Թիմային հաշվարկով Հայաստանի կանանց հավաքականը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:
Մարտական սամբո'
Վաչիկ Վարդանյան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, 68 կգ ք/կ' 1-ին տեղ
Անդրանիկ Նաղդալյան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Աբովյանի մասնաճյուղ, 74 կգ ք/կ, 3-րդ տեղ
Մուշեղ Օսիպյան, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղ, 82 կգ ք/կ' 10-րդ տեղ
Թիմային հաշվարկով Հայաստանի մարտական սամբոյի հավաքականը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Հայաստանի պատվիրակությունը հայրենիք վերադարձավ մայիսի 18-ին' 4 բրոնզե և 1 ոսկե մեդալով:
-
2012թ.ապրիլի 5-ից 9-ը Բուխարեստում կայացավ Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների երիտասարդների առաջնությունը: Հայ մարզիկները առաջնությունից վերադարձան մեկ ոսկի, երկու արծաթե, ութ բրոնզե մեդալով, իսկ Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով 21 պետությունների շարքում գրավեց պատվավոր 3-րդ հորիզոնականը: Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին. Պատանիներ՝ Մալյան Գոռ-56 կգ ք/կ՝ 1-ին տեղ Ղազարյան Ջիվան-48 կգ՝ 2-րդ տեղ Մխիթարյան Գրիգոր-52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ Ալեքսանյան Հովհաննես-60 կգ ք/կ՝ 3-րդ տեղ Պետրոսյան Էդիկ-81 կգ ք/կ՝ 3-րդ տեղ Աղջիկներ Խաչատրյան Ռոզա -52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ Երիտասարդներ Մանուկյան Մաքսիմ- 52 կգ ք/կ՝ 2-րդ տեղ Զատիկյան Լենդրուշ-48 կգ ք/կ՝ 3-րդ տեղ Մանուկյան Ռաֆիկ-68 կգ ք/կ՝ 3-րդ տեղ Գառնիկյան Սուրիկ-74 կգ ք/կ՝ 3-րդ տեղ Կարապետյան Մհեր-82 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
-
Մայիսի 17-ից 20-ը Մոսկվայում տեղի ունեցավ 2012թ. Եվրոպայի սամբոյի տղամարդկանց և կանանց առաջնությունը: Մեր մարզիկներից 9 արժանացան մեդալների: Կիրակոսյան Տիգրան 52 կգ քաշային կարգ /բրոնզ/ Վարդանյան Վահան 57 կգ ք/կ /բրոնզ/ Դանիելյան Աշոտ 82 կգ ք/կ /բրոնզ/ Բալասանյան Սոսե 52 կգ ք/կ /բրոնզ/ Խաչատրյան Գայանե 60 կգ ք/կ /բրոնզ/ Մխիթարյան Մխիթար 52 կգ ք/կ / արծաթ/- մարտական Միրաբյան Հարություն 57 կգ ք/կ /բրոնզ/- մարտական Վարդանյան Վաչիկ 68 կգ ք/կ /բրոնզ/- մարտական Նասիբյան Մավրիկ 82 կգ ք/կ /բրոնզ/-մարտական
-
Ստորև ներկայացնում ենք ս/թ մայիսի 17-21 ք. Մոսկվայում կայացած սամբոյիԵվրոպայի մեծահասակների առաջնության մրցանակակիրներին՝
Մխիթար Մխիթարյան - 52 կգ - 2-րդ տեղ (մարտական սամբո)
Սոսե Բալասանյան - 52 կգ - 3-րդ տեղ
Գայանե Խաչատրյան - 60 կգ - 3-րդ տեղ
Տիգրան Կիրակոսյան - 52 կգ - 3-րդ տեղ
Վահան Վարդանյան - 57 կգ - 3-րդ տեղ
Միրաբյան Հարություն - 57 կգ - 3-րդ տեղ (մարտական սամբո)
Վաչիկ Վարդանյան - 68 կգ - 3-րդ տեղ (մարտական սամբո)
Մավրիկ Նասիբյան - 82 կգ - 3-րդ տեղ (մարտական սամբո)
Աշոտ Դանիելյան - 82 կգ - 3-րդ տեղ