1. zigzag
  2. sambo
  • asoshat-icona-1
  • asoshat-icona-2
  • asoshat-icona-3
  • asoshat-icona-4

Հայ սամբիստներն աշխարհի առաջնությունում 5 մեդալ են նվաճել:

68 կգ քաշային կարգում աշխարհի փոխչեմպիոն է դարձել Վաչիկ Վարդանյանը: Բրոնզե մեդալներ են նվաճել Ասյա Լալազյանը, Տիգրան Կիրակոսյանը, Մաքսիմ Մանուկյանը, Դավիթ Գրիգորյանը:

Աշխարհի առաջնությունն անցկացվում էր Սոֆիայում: Հայաստանն այս առաջնությանը ներկայացել էր 13 մարզիկով:

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ մարզիկները չորս բրոնզե և մեկ արծաթե մեդալ են նվաճել 2016 թվականի սամբոյի աշխարհի առաջնությունում, որն ավարտվեց Սոֆիայում։

Ինչպես հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, «արծաթը» նվաճել է հայ սամբիստ Վաչիկ Վարդանյանը (68 կգ քաշային կարգ), իսկ բրոնզե մեդալները ստացել են` Ասյա Լազարյանը (48 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Դավիթ Գրիգորյանը (82 կգ)։

Բուլղարիայի Սոֆիա քաղաքում ավարտվեց սամբոյի 2016 թ. աշխարհի առաջնությունը: Եռօրյա գոտեմարտերի ժամանակ ասպարեզ մտած տասներկու հայ մարզիկներից 5-ն արժանացան մեդալների: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի լրատվության բաժինը:

Մասնավորապես` Ասյա Լալազարյանը (48կգ), Տիգրան Կիրակոսյանը (52կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Դավիթ Գրիգորյանը (82 կգ) Հայաստանի համար նվաճեցին բրոնզե մեդալներ, իսկ մարտական սամբոյում հանդես եկող Վաչիկ Վարդանյանը (68 կգ) գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը` պարտվեց միայն եզրափակչում և արժանացավ արծաթե մեդալի:

 

Ռումինիայի Պլոեշտի քաղաքում մեկնարկած սամբոյի 2016 թ. աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնության մրցումային երրորդ օրը հայ մարզիկներից Բորիս Շատվերյանը Հայաստանի համար նվաճել է երրորդ մեդալը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, 70 կգ քաշային կարգում հանդես եկող մեր պատանի մարզիկը կիսաեզրափակչում հանդիպել է Վրաստանի ներկայացուցիչ Գագի Լիչելիի հետ և պարտություն կրեց: Բորիսը նվաճել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:

Հիշեցնենք, որ ևս մեկ բրոնզե մեդալ էր նվաճել 52 կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Նիկողոսյանը, իսկ մրցումային առաջին օրը հայ մարզիկներից Արթուր Մանուկյանը` 48 կգ,  արժանացել էր արծաթե մեդալի:

ԵՐԵՎԱՆ, 8  հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ սամբիստներն առաջին մեդալն են նվաճել Ռումինիայի Պլոեշտի քաղաքում անցկացվող Աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունում։

Սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ, երիտասարդ մարզիկ Արթուր Մանուկյանը, ով հանդես էգալիս 48 կգ քաշային կարգում, հասել է մինչև եզրափակիչ, որտեղ համառ պայքարում զիջել է ռուսաստանցի Եվգենի Երյոմինին։

Այսպիսով, աշխարհի առաջնության շրջանակում 13 մարզիկով ներկայացող հայկական թիմն արդեն ունի մեկ արծաթե մեդալ։