Տեսադարան
«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորում ենք հայ սամբիստներին
2013թ. նոյեմբերի 25-ին ժամը 20:20 վայրեջք կատարած Մոսկվա-Երևան թիվ 1862 չվերթի ինքնաթիռը հայրենիք բերեց նաև Հայաստանի սամբոյի ազգային հավաքականի անդամներին, ովքեր պատվով ներկայացրեցին Հայաստանը Սանկտ պետերբուրգում անցկացվող Սամբոյի աշխարհի առաջնությունում և նվաճեցին 5 մեդալ:
Պատվավոր երրորդ տեղն են գրավել Երջանիկ Կարապետյանը՝ 48 կգ, Սոսե Բալասանյանը` 52 կգ, Տիգրան Կիրակոսյանը՝ 52 կգ և Մավրիկ Նասիբյանը՝ 74 կգ:
Իսկ 82 կգ քաշային կարգում հանդես եկող, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը կրկնեց 2010թ. արդյունքը և գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը ևս մեկ անգամ հռչակվեց աշխարհի չեմպիոն:
Հայաստանի հավաքականի օգտին հաշվարկային միավորներ բերեց նաև Բանակի կենտրոնական մարզական ակումբը ներկայացնող Արեն Անտոնյանը՝ 57 կգ քաշայինների մրցապայքարում գրավելով 5-րդ տեղը: