Տեսադարան
Աշխարհի առաջնության չեմպիոնն ու մրցանակակիրները վերադարձան հայրենիք
Հիշեցնենք, որ Սեուլում անցկացվող սամբոյի պատանիների, երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնությունում հայ սամբիստները հաջող ելույթներ ունեցան և նվաճեցին հինգ մեդալ:
Դիանա Հովհաննիսյանը /48կգ/, Գրիգոր Սահակյանը /87կգ/, Լենդրուշ Զատիկյանը /48կգ/ կանգնեցին պատվո երրորդ հարթակին և արժանացան բրոնզե պարգևների, Սեյրան Սահակյանը /90կգ/՝ պարտվելով միայն եզրափակիչ գոտեմարտում, նվաճեց արծաթե մեդալ, իսկ Գրիգոր Մխիթարյանը մինչև 52 կգ քաշայինների պայքարում գերազանց անցկացնելով բոլոր մրցելույթները հռչակվեց երիտասարդների աշխարհի չեմպիոն:
ՈՒ քանի որ մեր ոսկե և արծաթե մեդալակիրները զինծառայողներ են և ներկայացնում են Բանակի կենտրոնական մարզական ակումբը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ներկայացուցիչների, մարզաձևի երկրպագուների հետ «Զվարթնոց» օդանավակայան՝ հերոսներին դիմավորելու և առաջին շնորհավորանքները հղելու էին եկել նաև Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները՝ զինվորական նվագախմբով, դափնեպսակով ու ծաղիկներով: