Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայ սամբիստներն առաջին մեդալն են նվաճել Ռումինիայում անցկացվող Աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունում
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ սամբիստներն առաջին մեդալն են նվաճել Ռումինիայի Պլոեշտի քաղաքում անցկացվող Աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունում։
Սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ, երիտասարդ մարզիկ Արթուր Մանուկյանը, ով հանդես էգալիս 48 կգ քաշային կարգում, հասել է մինչև եզրափակիչ, որտեղ համառ պայքարում զիջել է ռուսաստանցի Եվգենի Երյոմինին։
Այսպիսով, աշխարհի առաջնության շրջանակում 13 մարզիկով ներկայացող հայկական թիմն արդեն ունի մեկ արծաթե մեդալ։