Նախագահի խոսք
Բարև, հարգելի այցելու:
Ուրախ ենք Ձեզ ողջունել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, որից, կարծում եմ, Դուք հնարավորություն կունենաք բավարար տեղեկատվություն ստանալ՝ մեր աշխատանքի, հայ սամբիստների անցած ուղու, հայկական սամբոյի պատմության, ընթացիկ գործունեության, առաջիկա մրցումների ու առաջնությունների, մարզիկների, մրցավարների, մարզիչների մասին:
Հուսով ենք, որ նաև Դուք՝ Ձեր արձագանքներով և առաջարկություններով կօգնեք մեզ՝ հայկական սամբոն զարգացնելու և հանրահռչակելու գործում: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ, հայկական սպորտին՝ նոր ու մեծ հաղթանակներ:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բորիս Շատվերյանը` բրոնզե մեդալակիր
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, 70 կգ քաշային կարգում հանդես եկող մեր պատանի մարզիկը կիսաեզրափակչում հանդիպել է Վրաստանի ներկայացուցիչ Գագի Լիչելիի հետ և պարտություն կրեց: Բորիսը նվաճել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:
Հիշեցնենք, որ ևս մեկ բրոնզե մեդալ էր նվաճել 52 կգ քաշային կարգում հանդես եկող Արմեն Նիկողոսյանը, իսկ մրցումային առաջին օրը հայ մարզիկներից Արթուր Մանուկյանը` 48 կգ, արժանացել էր արծաթե մեդալի: