Նորություններ
Լրատվամիջոցների համար
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ կայքերից մեկում տեղադրված լուըը՝ http://defacto.am/50456.html, մասամբ է համապատասխանում իրականությանը:
Այո, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան 2013թ. օգոստոսի 2-ից 4-ը անցկացնելու է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի 100 ամյակին նվիրված միջազգային 4-րդ հուշամրցաշարը, ինչի մասին իրազեկվել են ԶԼՄ-ները և տեղեկատվությունն էլ տեղակայված է ֆեդերացիայի պաշտոնական կայքում՝ http://sambo.am/full_news.php?id=220, սակայն, ապատեղեկատվությունից զերծ մնալու համար, խնդրում ենք՝ բոլոր լրատվամիջոցներին, հիմնվել միայն հավաստի աղբյուրների վրա: Հայաստանի սամբոյի ֆեդերացիա www.sambo.am +37410558680