Նորություններ
Շնորհավորանք՝ Յուրի Վարդանյանին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար պրն Յուրի Վարդանյանին Հարգարժան պարոն նախարար Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կոլեկտիվները,
հայկական սամբոյի համերաշխ ընտանիքի, մարզիկների, մարզիչների, մրցավարների ու սամբոյի հազարավոր երկրպագուների անունից շնորհավորում են Ձեզ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի բարձր, միևնույն ժամանակ՝ պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում Ձեզ արդյունավետ ու բեղուն աշխատանք՝ ի բարօրություն հայկական մարզաշխարհի ու հայկական սպորտի զարգացման: Համոզված ենք, որ Ձեր ղեկավարությամբ՝ հայկական սպորտի պատասխանատու պետական կառույցը կգտնի լավագույն միջոցներն ու եղանակները, տարբերակներն ու լուծումները՝ Հայաստանի անունը մարզական առումով էլ ավելի բարձրացնելու, նոր նվաճումներ արձանագրելու համար: Վստահ ենք, որ Ձեր անցած փառահեղ մարզական ուղին, միջազգային մրցասպարեզներում նվաճած հարյուրից ավել մեդալներն ու աշխարհի առաջնությունների, օլիմպիական խաղերի մոտ հինգ տասնյակ ռեկորդները, որպես կենդանի օրինակ, էլ ավելի կոգևորեն հայ մարզիկներին լինելու ավելի ուժեղ, ավելի արագ, ավելի բարձր... Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի, Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կոլեկտիվների անունից, ամենամեծ մաղթանքներով՝ Լևոն Հայրապետյան