Նորություններ
Եվս չորս մեդալ Սամբոյի Եվրոպայի առաջնությունում
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնության երկրորդ օրը նույնպես արդյունավետ էր հայ սամբիստների համար:
Պատանիների մրցամարտում բրոնզե մեդալների արժանացան Կարեն Մինասյանը' 52 կգ և Հարություն Առաքելյանը' 65 կգ , արծաթե մեդալի' Ալբերտ Սարգսյանը' +87 կգ, իսկ երիտասարդների առաջնության մինչև 52 կգ քաշային կարգում ամենից ուժեղը Գրիգոր Մխիթարյանն էր, ով հաղթանակով ավարտեց բոլոր գոտեմարտերը և հռչակվեց Հին աշխարհամասի չեմպիոն: Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին հայ մարզիկները նվաճել էին մեկական բրոնզե, արծաթե, ոսկի մեդալ: Վաղը ասպարեզ կմտնեն պատանիներից Ստեփան Սարգսյանը' 56 կգ, Արթուր Հովհաննիսյանը' 70 կգ , Էդիկ Պետրոսյանը' 87 կգ , երիտասարդներից' Մաքսիմ Մանուկյանը' 57 կգ , Արթուր Հակոբյանը' 74 կգ, Ռազմիկ Հովհաննիսյանը' 100 կգ և Ռոզա Խաչատրյանը' 52 կգ: